Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է տարանջատել աստվածությունը մարդեղությունից, որպեսզի վերջինս չկորչի աստվածայինի մեջ և չխառնվի նրա հետ՝ եվտիքեսյան շփոթից խուսափելու համար: Քրիստոսին բաժանելով ըստ աստվածության և մարդեղության՝ Լ. տ. միաժամանակ փորձել է խույս տալ ծայրահեղություններից և պահպանել աստվածության ու մարդկության ամբողջականությունը Քրիստոսի մեջ: Լ. տ-ի աստվածաբան. ընկալումներն ու քիստոսաբան. ըմբռնումները հստակվել և ամբողջականացել են Քաղկեդոնի ժողովի ընդունած դավանական որոշումներում: Արևելյան, այդ թվում և Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը, մերժում է ցանկացած բաժանություն կամ երկվություն Քրիստոսի մեջ: Չկա բաժանում երկու բնությունների միջև, քանի որ և՛ չարչարանքների, և՛ փառքի կրողը Աստվածամարդն է՝ աստվածամարդկային մեկ անբաժան բնությամբ: «Եւ ոչ է ասել զմի Քրիստոս երկուութիւն»,– այսպես է ձևակերպել Հայ եկեղեցին իր ըմբռնումը քրիստոսաբանական այս հարցի վերաբերյալ: Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք ընդունելով Լ. տ. և Քաղկեդոնի ժողովը լռելյայն մերժող Զենոն կայսրի «Հենոտիկոնը»՝ Հայ եկեղեցին իր անհամաձայնությունն է հայտնել Լ. տ-ի քրիստոսաբանական բանաձևումների հանդեպ: 506-ի Դվինի Ա ժողովում (տես Դվինի եկեղեցական ժողովներ) Հայ եկեղեցին կրկին իր մերժողական դիրքորոշումն է արտահայտել, իսկ 554-ի Դվինի Բ ժողովն առաջին անգամ պաշտոնապես դատապարտել և նզովել է Լ. տ-ի դավան. բանաձևը և Քաղկեդոնի ժողովը: Հայ դավանաբան. գրվածքներում Լ. տ. առաջին անգամ բացահայտորեն նզովվել է VII դ. սկզբին՝ Վրթանես Քերթող կաթողիկոս. տեղապահի, Աբրահամ Ա Աղբաթանեցի և Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների թղթերում:

ԼԻՄ

Գրկ. Սկզբնագիրք տումարի սրբոյն Լեւոնի և սահմանի սուրբ ժողովոյն Քաղկեդոնի, Վնտ., 1805: Գ ր ի գ ո ր Տ ա թ ե վ ա ց ի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729: Ն ո ւ յ ն ի, Ոսկեփորիկ (թրգմ. և ծնթգր. Հ. Քյոսեյանի), Ե., 1995: Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Կնիք հաւատոյ…, հրտ. Կ. Տեր-Մկրտչյանի, Էջմիածին, 1914: Տ ե ր - Մ ի ք ե լ յ ա ն Ա., Հայաստանեայց եկեղեցին եւ բիւզանդեան ժողովոց պարագայք, Մ., 1892: Ա ր ա մ յ ա ն Մ., Հայ եկեղեցու քրիստոսաբանական մտքի ուրվագծեր (Դ–Ը դդ.), «Գանձասար», 2, 1992: Պ ե տ ր ո սյ ա ն Ե., Հայ եկեղեցու քիստոսաբանությունը, Էջմիածին, 1995:

412

ԼԻՄ ԱՆԱՊԱՏ, Վանա լճի հյուսիս-արևելքում՝ Լիմ կղզում: Ըստ ավանդության, IV դ. սկզբին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը: XIV դ. սկզբին Լ. ա-ում եղել են Ս. Աստվածածին, Ս. Կարապետ և Ս. Գևորգ եկեղեցիները: 1305-ին Աղթամարի Զաքարիա Ա կաթողիկոսը հիմնովին վերակառուցել է Լ. ա-ի գլխավոր՝ Ս. Գևորգ եկեղեցին: Ըստ IX–X դդ. պատմիչ Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» երկի անանուն շարունակողի՝ եկեղեցին գմբեթավոր էր, շքեղ հարդարված: 1394-ին Լենկթեմուրի արշավանքից, 1428-ին Սքանդարի ներխուժումից փախչելով՝ Վանա լճի ափամերձ բնակչությունը պատըս-

Լիմ անապատի ընդհանուր տեսքը

պարվել է Լ. ա-ում: 1538-ին Վանի կառավարիչ Գոգչա սուլթանը գրավել է Լիմ կղզին, այրել ու ծով նետել Լ. ա-ի գրատան ձեռագրերը, որոնց միայն մի փոքր մասն է գտնվել ու փրկվել: Լ. ա. ծաղկում է ապրել XVII դ.: 1621-ին Սյունյաց Մեծ անապատից այստեղ է տեղափոխվել Ներսես Մոկացի վարդապետն իր աշակերտներ Ստեփանոս Շատախցու և Մելիքսեթ Վժանցու հետ: Նա Լ. ա-ում հիմնել է բարձրագույն դպրոց, որտեղ ուսուցանել են փիլիսոփայություն, քերականություն, տոմարագիտություն, գրչության արվեստ ևն: Ներսես Մոկացու հաջորդի՝ Ստեփանոս Շատախցու վանահայրության ժամանակ Լ. ա-ի միաբանությունն այնքան բազմանդամ է դարձել, որ նրա մի մասը տեղափոխվել է Կտուց անապատ: 1763-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսն այցելել է Լիմ և Լ. ա-ին հատուկ կոնդակով արտոնել համալիրի նորոգության համար գումար հավաքել: Վանահայր Հովհաննես Մոկացին Լ. ա-ի պարտքերը վճարելու համար հանգանակություն է կատարել, 1766-ին քանդել փայտե ժամատունը և 1770-ին քարաշեն նոր