Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րոյական ուղղության վրա քալելու» սկզբունքին: Եկեղեցու ազդեցությունը զորացնելու մտահոգությամբ «Լ.» ուշադրության կենտրոնում է պահել քարոզչության գործը, ընդարձակ հոդվածներ նվիրել քարոզչության արվեստին, քարոզիչներին օգնելու համար տպագրել օժանդակ նյութեր, Նոր կտակարանից՝ օրինակներ ու քաղվածքներ: Շաբաթաթերթին հիմնականում աշխատակցել են Արմաշի դպրեվանքի վարդապետները (Բ. Կյուլեսերյան, Ղևոնդ, Կորյուն, Մեսրոպ և այլք), նրա էջերում առաջ քաշել եկեղեցու բարեկարգման խնդիրներ: «Լ.» խուսափել է դավան. հակադրություններից և վեճերից: Արժեքավոր հոդվածներ է տպագրել Հայ առաքելական, կաթոլիկ, բողոք. եկեղեցիների փոխհարաբերությունների, նրանց անցյալ և ներկա առնչությունների վերաբերյալ: Այս հարցում «Լ.»-ի մեկնակետը եղել է փոխադարձ հանդուրժողության սկզբունքը: «Լ.» չի ընդունել Ընդհանրական եկեղեցու գաղափարը, պաշտպանել է ազգ. եկեղեցիների անկախության տեսակետը: Կողմնակից է եղել քույր եկեղեցիների բարոյական, բայց ոչ վարչ. կապերին: Ընդարձակ հոդվածներ է նվիրել Հայ եկեղեցու պատմությանը՝ ներկայացնելով եկեղեցու հիմնադիրներին, ս. հայրերի, սրբերի և նշանավոր եկեղեցականների վարքն ու գործը: Հայագիտ. արժեք ունեն «Լ.»-ի տպագրած ձեռագիր Ավետարանների նկարագրությունները: Գնահատելի են Կորյուն վարդապետի հրատարակած՝ Բալուի Ս. Աստվածածին եկեղեցու Ավետարանների ձեռագրացուցակները, Տ. Պալյանի՝ Կեսարիայի վիճակի վանքերի ու եկեղեցիների Ավետարանների մատենագիտ. ցուցակները: «Լ.» տպագրել է նաև հայ հոգևոր երաժշտությանը, շարականներին նվիրված նյութեր: Ալբերտ Խառատյան

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋ, Գրիգոր Ա Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքները, որոնք V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում (Աջի մեջ): Հայ եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում Լ. Ա-ի առկայությունը պարտադիր է՝ որպես հայրապետական աստիճանի խորհրդանիշ, որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները: Լ. Ա., ս. Խաչափայտի (ս. Նշան) ու Աստվածամուխ ս. Գեղարդի հետ, գլխ. սրբությունն է և

27. ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ

գործածվում է ս. Մ յուԼՈՒՍԱՎՈՐՉԻ ռոնի օրհնության ժամանակ: Գրիգոր Ա Լուսավորչի վախճանվելուց (325/326) կարճ ժամանակ անց նրա նշխարները տարածվել են ողջ Հայաստանում: Ըստ Ղազար Փարպեցու՝ Վարդանանց ժամանակ, երբ նախարարները կեղծ ուրացությամբ վերադառնում էին Պարսկաստանից, հոգևոր դասը եկողներին իրենց քրիստոնյա լինելը հիշեցնելու և դարձի բերելու համար ընդառաջ է ելել «առաքելանման նահատակ Սուրբ Գրիգորի նշխարներով»: Նրա հաջորդ վկայությամբ, երբ Վահան Մամիկոնյանը «Հայոց ուխտապահ նախարարներով հանդերձ» վերադարձել է Պարսկաստանից (այնտեղ 485-ին պաշտոնապես ճանաչվել էր սպարապետ), Հովհաննես Ա Մանդակունին նրանց դիմավորել է «ճգնավոր նահատակ Գրիգորի սուրբ նշխարներով, որոնցով էլ նրանց բոլորին ճանապարհել էր դեպի արքունիք»: Մասունքների պաշտամունքը զորացել է կրոն. մաքառման շրջանում՝ Քաղկեդոնի ժողովից հետո: Գրիգոր Ա Լուսավորչի լույս նշխարները հիշատակել են նաև մատենագիրներ Սեբեոսը, Մովսես Կաղանկատվացին (VII դ.), Հովհաննես Ե Դրասխանակերտցին (IX–X դդ.), Ասողիկը (X դ.), Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Այրիվանեցին (XIII դ.), Առաքել Դավրիժեցին (XVII դ.) և այլք: Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Ներսես Գ Տայեցին Գրիգոր Ա Լուսավորչի մասունքների մեծ մասը իշխան Գրիգոր Պատրիկ Մամիկոնյանի ձեռքով Թորդանից տեղափոխել է Վաղարշապատ: Այնուհետև, եկեղեցաքաղ. հանգամանքներով պայմանավորված, խամրել են մնացյալ նշխարների մասին եղած պատմությունները, և միակ ճաճանչող մասունքի է վերածվել Լ.Ա.: Որպես կաթողիկոսարանի գլխ. սրբություններից՝ առաջին անգամ հիշատակվում է Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականում»: Վարդան Վարդապետը գրում է, որ նշխարների քանիցս տեղափոխություններից հետո (բյուզ. Զենոն կայսրը V դ. տարել է Կ.Պոլիս, ապա դրանք վերադարձվել և դրվել են Զվարթնոցում և այլ տեղերում) իր օրոք մնացել էր միայն «Աջն լուսընկալ և շնորհաբաշխ»: Լ.Ա-ով Հայոց կաթողիկոսները բացառիկ դեպքերում օրհնել են ժողովըրդին: Կոստանդին Բ Կատուկեցին, հարկադրաբար հրաժարվելով կաթողիկոս. աթոռից (չի

417