Ա. Ե. գրել է տաղեր՝ «Տաղ ի վերայ գարնան…», «Տաղ Աւետիքէ ասացեալ» (Մատենադարան, ձեռ. դդ 6517, 10167), «Տաղ Աստուածածնի» (Զմմառի մատենադարան, ձեռ դ 142), «Տաղ սուրբ Աստուածածնայ…» (Վիեննայի Մխիթարյանների մատենադարան, ձեռ. դ 156) ևն, զբաղվել գրչագրությամբ, ընդօրինակել 6 ձեռագիր, 5-ը՝ Բաստիլի բանտում, վերջինը 1711-ին՝ ազատվելուց հետո, Փարիզում (Փարիզի Ազգ. մատենադարան, ձեռ. դդ 28, 89, 155, 156, 197, 139): Պատմ. արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Կենսագրությունը» (1709, «Մասիս», 1874, դ 1490– 1496, 1498–1500): Գրկ. Չ ա մ չ յ ա ն ց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786: Ա լ պ ո յ ա ճյ ա ն Ա., Պատմութիւն Եվդոկիո հայոց, Կահիրե, 1952: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914: Ա ն ա սյ ա ն Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976: Պավել Չոբանյան
ԱՎԵՏԻՔՅԱՆ Գաբրիել (19.9.1751, Կ. Պոլիս – 24.12.1827, Վենետիկ, Ս. Ղազար կղզի), աստվածաբան, մեկնիչ, լեզվաբան, բառարանագիր: Մխիթարյան միաբանության անդամ 1773-ից: Սովորել է Մխիթարյանների Ս. Ղազար կղզու դպրեվանքում, այնուհետև ճեմարանում ուսանել իմաստասիրություն և աստվածաբանություն: Երկար տարիներ վարել է Ս. Ղազարի դպրատան տեսուչի պաշտոնը, դասավանդել է իմաստասիրություն և աստվածաբանություն: 1799-ին ընտրվել է աբբահայր Ստեփանոս Մելքոնյանի փոխանորդ, որը Գ. Ավետիքյան Մխիթար Սեբաստացու անմիջական հաջորդն էր: 1800-ին, նոր աբբահոր ընտրության ժամանակ, հանձինս Ստեփանոս Գյուվեր Ագոնցի, Ա. վերահաստատվել է ընդհանուր փոխանորդի պաշտոնում, որը վարել է մինչև մահը: Մեծածավալ է Ա-ի գրական ժառանգությունը: Կազմել է «Նոր հայկազեան բառարանի» («Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ. 1–2, 1836–37) «Ա» տառի բառահոդվածները, կատարել մի շարք ստուգաբանություններ: Բացառիկ արժեք ունեն «Նարեկլուծ»-ը (1801),
որը Գրիգոր Նարեկա- ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ցու «Մատյան ողբերգության» երկի մեկնությունն է, «Մեկնութիւն չորեքտասան թղթոց երանելոյն Պօղոսի առաքելոյ» (հ. 1–3, 1806–12) աշխատությունը և «Բացատրութիւն շարականաց…»-ը (1814): Հիշարժան է նրա իտալ. գրված «Դիտողութիւններ հայ ծիսական մատեանների սրբագրութեան մասին» (1868) երկը, որի նպատակն էր Հայ եկեղեցու բոլոր ծիսամատյանների անխաթար տպագրումը, պահպանումը և կիրարկումն ընդդեմ հռոմ. եկեղեց. ատյանների, հայ և օտար գրաքննիչների միտումների, որոնք ձգտել են դրանց մեջ «սրբագրություններ» մտցնել: Ա. աստվածաբան. և հայրախոս. բացառիկ հմտությամբ և խորիմաց փաստարկներով պաշտպանել է Հայ եկեղեցու դավանանքը: Դեռևս կենդանության օրոք վայելել է մեծ աստվածաբանի համբավ, Հռոմում նրան հորջորջել են «սարսափելի աստվածաբան»: Ա. գրել է նաև ճառեր, քարոզներ, կատարել թարգմանություններ: Երկ. Քերականութիւն հայկական, Վնտ., 1815: Գրկ. Ս ա ր գ ի սյ ա ն Բ., Երկհարիւրամյա գրականական գործունեութիւն և նշանավոր գործիչներ Վենետկո Մխիթարեան միաբանութեան, Վնտ., 1905: Լևոն Զեքիյան
ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԵՎ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ԹԵՄ Հ ա յ ա ս տ ա նյ այ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է 1968-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Սիդնեյի Ս. Հարություն եկեղեցի: Դեռևս 1950-ական թթ. սկզբին Սիդնեյում և Մելբուռնում կազմակերպվել են հայ եկեղեց. համայնքներ և եկեղեց. վարչություններ՝ առանց շենք ու եկեղեցական ունենալու: Առաջին հայ հոգևորականը, որը Ավստրալիա (Սիդնեյ) է եկել 1954ին, եղել է Ասողիկ ծայրագույն վրդ. Ղազարյանը (1957-ից՝ եպիսկոպոս): 1958-ին նա նշանակվել է Ծայրագույն Արևելքի (Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Բիրմա), Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ գաղութների հայրապետ. պատվիրակ (կենտրոնը՝ Սիդնեյ և Կալկաթա): 1966ին Գարեգին եպս. Գազանճյանը (Կ. Պոլսի հայոց պատրիարք՝ 1990–98-ին) նշանակվել է պատվիրակի փոխանորդ, իսկ 1968-ին՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի նորաստեղծ թեմի առաջնորդ:
133