Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայոց» աշխատությունները: XVI դարից վկայություններ կան միայն ձեռագրերի նորոգման մասին, իսկ XVII դարից պահպանվել է ութ ձեռագիր: Ա. Ս. Թ. ա. վ-ի գրչության կենտրոնը 1752-ին կողոպտել են Ատրպատականի Ազատ խանի, 1789-ին՝ Մուստաֆա խանի հրոսակները: Նրանք վանքի սպասքի հետ հափշտակել են նաև ձեռագրերը (դրանցից 1477-ի «Ճաշոցը» 3900 արծաթով հետ է գնել Պետրոս տիրացուն և վերադարձրել վանքին): Ա. Ս. Թ. ա. վ-ում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում: 1867-ին Ագուլիսի բնակիչների միջոցներով և գրող Պերճ Պռոշյանի նախաձեռնությամբ ու ջանքերով, կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով Ա. Ս. Թ. ա. վում բացվել է արական դպրոց՝ «Վերին Ագուլեաց Հայոց հոգևոր ուսումնարան» անունով, որը եղել է եռդասյան և ունեցել է նաև նախակրթարան: Դպրոցի համար վանքում հվարմ. շինություններին հարկ է ավելացվել, հրավիրված ուսուցիչների համար բակում կառուցվել բնակարաններ: Դպրոցն ունեցել է 150 աշակերտ, նրա կանոնադրության համաձայն՝ ընդունել են բնակչության բոլոր խավերի երեխաներին, դասավանդել են լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, թվաբանություն և երկրաչափություն, կենսաբանություն, գծագրություն ևն: Ա. Ս. Թ. ա. վ-ում պահվել են՝ 1821-ին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի նվիրած՝ Թովմա առաքյալի Աջը, Գայանեի մասունքը, Հակոբ Հայրապետի Աջը, 1657-ի ուրար՝ հրեշտակներով շրջապատված Հակոբ Նահապետն իր որդիների հետ ձեռագործ պատկերով, 1763-ի ուրար (այժմ՝ ՀՊՊԹ-ում), 1797-ի ոսկեթել վակաս: 1918-ին թուրք. զորքերն ավերել են Ագուլիսը, կոտորել հայ բնակիչներին, կողոպտել Ա. Ս. Թ. ա. վ., որը դրանից հետո լքվել է և ամայացել: Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.1, 2-րդ պատկերը: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսական, Վնտ., 1893: Լ ա լ այ ա ն Ե., Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան կամ Գողթն, ԱՀ, գիրք 11–12, Թ., 1904–05: Ա յ վ ա զ յ ա ն Ա., Ագուլիս, Ե., 1984: Մուրադ Հասրաթյան

ԱԴԱՆԱՅԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1316, գումարվել է հուլիսի 18-ին (ըստ Մ. Օրմանյանի՝ 10.7.1316), Կիլիկյան Հայաստանի Ադանա քաղաքում, Հայոց կաթողիկոս Կոստանդին Գ

Կեսարացու և Հայոց ԱԴԴԵ թագավոր Օշին Ա-ի պահանջով: Քննարկվել է Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցուն միացնելու հարցը: Միացման և լատինադավանության տարածման որոշում ընդունվել էր 1307-ի Սսի ժողովում (տես Սսի եկեղեցական ժողովներ), բայց, ուժեղ դիմադրության հանդիպելով, չէր կենսագործվել: 1316-ին Ավինյոնի Հովհաննես XXII պապն Օշին Ա-ից պահանջել է կատարել այդ որոշումը: Կիլիկյան Հայաստանի քաղ. կացությունը, որ վատթարացել էր մամլուքների, թուրքմեն-կարամանների և թաթար-մոնղոլների մշտական հարձակումների, ինչպես նաև ներքին եկեղեցադավան. պառակտումների պատճառով, նրա գահակալներին հարկադրել է տեղի տալ արտաքին միջամտություններին, քաղ. նեցուկ որոնել Արևմուտքում: Օշին Ա-ն և Կոստանդին Գ Կեսարացին, պապի միջնորդությամբ եվրոպ. պետություններից աջակցություն ակնկալելով, գումարել են Ա. ե. ժ., որին մասնակցել են 18 եպիսկոպոս, 7 վարդապետ և 10 իշխան՝ մեծ մասամբ Կիլիկյան Հայաստանի ներքին թեմերից: Նրանք հաստատել են Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցուն ենթարկելու որոշումը, որը վճռականորեն մերժել են արևելյան վարդապետները և ժողովուրդը: Ա. ե. ժ-ի որոշումներն ու դրանց գործադրման փորձերը, հանդիպելով համառ դիմադրության հատկապես Հայաստանում, մնացել են անկատար: Արքունիքը փորձել է ճնշել հոգևորականության և ժողովրդի ընդվզումները, ինչը միայն խորացրել է պառակտումները և թուլացրել երկրի դիմադրողականությունը թշնամի մահմեդ. պետությունների հանդեպ: Գրկ. Չ ա մ չ յ ա ն ց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:

ԱԴԴԵ, ս ո ւ ր բ Ա դ դ ե Հ ա յ ր ա պ ե տ, I դարի տոնելի քրիստոնյա նահատակ: Ըստ ասոր. և հայկ. աղբյուրների՝ Աբգար թագավորի համար խույր (թագ) գործող վարպետ՝ կերպասագործ: Ըստ ավանդության, Բագրատունիների իշխանական տոհմից: Երբ Թադեոս առաքյալն այցելել է Եդեսիա (Ուրֆա), Ա. անձամբ աշակերտել է առաքյալին, որն իր փոխարեն հոգևոր առաջնորդ՝ Եդեսիայի եպիսկոպոս է ձեռնադրել նրան: Աբգար թագավորի մահից հետո նրա որդին՝ Անանունը, «… հայրենի առաքինության հետևող չեղավ, այլ կուռքերի մեհյանները

15