Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է նաև Ա բ ե ղ ա թ ո ղ՝ քահանայական դասին տրվող որոշ ազատությունների պատճառով, իսկ ժողովրդախոսակցական լեզվով կոչվել է նաև Բ ա ր ե կ ե ն տ ա ն ք , Բ ա ր ի կ ե ն ա ն ք (տես նաև Բարեկենդան): Բ. Բ-ի նախորդող շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում, վարագուրվում է եկեղեցու խորանը և այդպես մնում մինչև ս. Զատիկ տևող քառասնօրյա պահքի ավարտը. վարագույրը բացվում է միայն բացառիկ դեպքերում, երբ եկեղեցու անվանակոչության կամ սրբոց տոների առթիվ հարկ է լինում Պատարագ մատուցել: Բ. Բ-ի օրը Պատարագը մատուցվում է վարագուրված խորանի հետևում. երգվում են շարականներ, որոնց բովանդակային առանցքն Ադամի դրախտային-երանական վիճակն է, երբ առաջին՝ դեռևս անմեղանչական մարդը, տեսնելով Աստծուն՝ «ցնծայր զուարճացեալ անտխրական խնդութեամբ»: Բ. Բ. շարժական տոն է, նշվում է ս. Զատկից քառասուն օր առաջ՝ կիրակիներն ու շաբաթները չհաշված. այս շրջանն էլ հենց կազմում է Մեծ պահքը:

ԲՈՒՆ

186

Իբրև ժող. տոնախմբության օր իր մեջ պարունակում է հեթանոս. շրջանից ավանդված տարրեր՝ կերուխում, այլևայլ խաղեր՝ ձիարշավ, սրախաղ ևն, դիմակավորում՝ տարբեր կենդանիների դիմակներով (ըստ հեթանոս. հավատալիքի, դիմակ հագած մարդը լցվում է տվյալ՝ սրբազան համարվող կենդանուն հատուկ գերբնական զորությամբ): Դիմակավոր խաղերի ու խրախճանքների ավանդույթը գալիս է դիոնիսյան ու սադուռնական (սատուռնական) կոչվող տոներից (որոնք կատարվել են Եվրոպայում) և հեթանոս. Հայաստանում նշվող նավասարդյան տոներից: Հայկ. տարբեր գավառներում ծիսակարգային որոշ փոփոխակներով նշվել է Բ. Բ.՝ որպես ժող. թատերականացված հանդիսություն, կերուխումի և ծիծաղի օր: Ներկայումս Բ. Բ-ի ժող. տոնախմբությունը կրում է առավել զուսպ բնույթ: Հայ եկեղեցին Բ. Բ. նշում է փետր. 1-ից մարտի 7-ը ընկած ժամանակահատվածում: Գրկ. Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ծիսական բառարան, Ե., 1992: Մա ն ո ւ կ յ ա ն Ա., Հայ եկեղեցու տոները, 6 հրտ., Թեհրան, 1999: Լևոն Սարգսյան