Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԵԿԵՂԵՑ.

է՝ նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի:

Գրկ. Մ ե լ ի ք - Թ ա ն գ յ ա ն Ն., Հայոց եկեղեցական իրաւունքը, գիրք 1, Շուշի, 1903: Արտաշես Ղազարյան

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, կ ա ն ո ն ա կ ան ի ր ա վ ո ւնք , ե կ ե ղ ե ց ա կ ան օ ր ե ն ս գ ի տ ո ւ թյ ո ւ ն, եկեղեցու անդամների՝ միմյանց և եկեղեցու հանդեպ ունեցած կանոնական (տես Կանոն) հարաբերությունների և նորմերի, իրավունքների և պարտավորությունների համակցություն, եկեղեցու կարգ ու կանոնի, վարչական, կազմակերպչական, բարոյակրթական և ուղղիչ միջոցների ամբողջություն: Արտաեկեղեց. իմաստով Ե. ի. այն օրենքների և սահմանումների ամբողջությունն է, որով որոշվում է եկեղեցու հարաբերությունն այլ մարմինների հետ (պետություն, այլ եկեղեցիներ, կազմակերպություններ ևն): Ե. ի-ով են կարգավորվել նաև քաղաքացիականիրավական, մասնավորապես՝ ամուսնաընտանեկան հարաբերությունները: Ե. ի. չի վերաբերում եկեղեցու ներքին էությանը, հավատին և բարոյական օրենքներին, այլ առնչվում է արտաքին կազմակերպությանը, երևույթներին, տեսանելի կողմին: Եկեղեցու սահմանած ոչ բոլոր պարտականություններն են իրավական բնույթի: Աղոթելու, ապաշխարելու, մարդու վրա խորհուրդների ներգործությունը և ներանձնական այլ պարտավորություններ կրոնաբարոյական են և իրավաբան. սահմանումներով չեն որոշվում: Սակայն խորհուրդների գործադրությունը կատարվում է արտաքին երևույթներով և ծիսակատարությամբ, որոնք ենթակա են կանոնակարգման: Եկեղեցու բարոյական օրենքներն իրենց մեջ ամփոփում են քրիստոնեության ընդհանուր և մնայուն գաղափարներ, իսկ Ե. ի. և եկեղեց. կանոնները շոշափելիորեն արտահայտում են այդ գաղափարները որոշակի արտաքին ձևերով, դրանք հարմարեցնելով կյանքի և ժամանակի պայմաններին: Քրիստ. բարոյականության նորմերը միշտ և բոլորի համար նույնն են, իսկ Ե. ի. տարբեր ժամանակներում և երկրներում՝ տարբեր: Բյուզանդիայում Ե. ի. համակարգվել է VI դ.՝ Հուստինիանոս I-ի (527–565) օրոք: Արևմտյան Եվրոպայում կանոնական իրավունքի առաջին համակարգումը ձեռնարկվել է XII դ., Բոլոնիայում, հետագայում, դրա հիման

298

վրա, լրացված և մշակված հրատարակվել է 1582-ին, Հռոմում (Corpus juris canonici): Արևմուտքում կանոնական իրավունք հասկացությունը չի համապատասխանել հույների ընկալումներին: Corpus juris canonici-ն բովանդակել է հոգևոր իշխանության բոլոր իրավական որոշումները՝ թե՛ եկեղեց., թե՛ քաղաքացիական: Իսկ հույների մոտ կանոնական իրավունքն ընկալվել է որպես միայն եկեղեցավարչ. կարգադրությունների, հրահանգների ամբողջություն, որը չի ներառում եկեղեցու աշխարհական անդամների քաղաքացիական հարաբերությունները: Հայաստանում Ե. ի. առաջին անգամ համակարգել է Հովհաննես Գ Օձնեցին՝ կազմելով առաջին կանոնագիրքը (տես «Կանոնագիրք Հայոց»): Հայոց մեջ կանոն բառը վերաբերում է եկեղեց. հրահանգներին և օրենքներին, նաև կաթողիկոս. այն կոնդակներին, որոնք զուտ եկեղեց. հրահանգներ են ամփոփում և պարտադիր նշանակություն ունեն, ինչպես օր., Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու 1868-ի «Կանոնական կոնդակը»: Հայ Ե. ի-ի աղբյուրները բաժանվում են 2 մեծ խմբի՝ ընդհանուր և մասնավոր կամ ազգային: Ընդհանուր են այն աղբյուրները, որոնք ընդունում են բոլոր եկեղեցիները՝ Սուրբ Գիրք, ավանդություն, առաքելական կանոններ, երեք տիեզերական ժողովների, վեց տեղական ժողովների (տես Եկեղեցական ժողովներ), եկեղեցու հայրերի կանոններ: Մասնավոր աղբյուրները ազգ-եկեղեց. ժողովների և Հայ եկեղեցու ս. հայրերի կանոններն են, կաթողիկոս. կարգադրությունները, կանոնագրքերը: Որոշակի ժամանակաշրջանի համար Ե. ի-ի աղբյուր կարող են դիտվել նաև պետ. օրենքներն ու կանոնադրությունները, որոնք սահմանվել են գերիշխան պետության միջամտությամբ: Հայոց համար այդպիսիք են «Պոլոժենիե»-ն և Ազգային սահմանադրությունը: Գրկ. Մ ե լ ի ք - Թ ա ն գ յ ա ն Ն., Հայոց եկեղեցական իրաւունքը, գիրք 1, Շուշի, 1903: Կանոնագիրք Հայոց, աշխատասիր. Վ. Հակոբյանի, հ. 1, 2, Ե., 1964, 1971:

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական կրոնի պաշտամունքային շենքերի, այլ շինությունների և դրանց համալիրների կառուցման արվեստ: Հայաստանում Ե. ճ. ձևավորվել է IV–VII դդ., երբ ստեղծվել են եկեղեց. շենքերի գրեթե բոլոր այն հորինվածքները, որոնք կիրառվել են նաև հետագայում: