Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կը, Ներսես Ե Աշտարակեցու ծննդյան 200 և Խրիմյան Հայրիկի՝ 150-ամյակները, 1998-ին՝ Սարդարապատի հերոսամարտի 80-ամյակը. այդ առիթով տպագրվել են ճակատամարտին հոգևորականների մասնակցությունը լուսաբանող նյութեր ևն: «Է.»-ին աշխատակցել են Հ. Աճառյանը, Ս. Մալխասյանը, Գարեգին Ա կաթողիկոսը, Կ. Ղաֆադարյանը, Լ. Մելիքսեթ-Բեկը, Ա. Ալպոյաճյանը, Ն. Պողարյանը, Ա. Սյուրմեյանը, Վ. արք. Տերյանը և ուրիշներ:

ԷՋՄԻԱԾՆԻ

Կարինե Ավետյան

ԷՋՄԻԱԾՆԻ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1441, Վ ա ղ ա ր շ ա պ ա տ ի ա զ գ ա յ ի ն ժ ո ղ ո վ, հրավիրվել է Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու նպատակով: Պատմաքաղ. դեպքերի բերումով 484-ից ի վեր Հայոց կաթողիկոսությունը թողել էր իր նախնական աթոռանիստ Վաղարշապատը և տեղից տեղ փոխադրվել (Դվին, Արգինա, Անի, 1105-ից՝ Կիլիկիա, Հռոմկլա, Սիս. տես Կաթողիկոսություն ամենայն հայոց): Կիլիկիայի Հայկ. պետության անկումից (1375) հետո Սսի Հայոց կաթողիկոսությունն ընկել է քաղ., տնտ., հոգևոր-մշակութ. ծանր վիճակի մեջ: Դժվարացել է պայքարը նաև Կաթոլիկ եկեղեցու ոտնձգությունների, ունիթորության և կաթոլիկ քարոզիչների (միսիոներների) դեմ: Այդպիսի աննպաստ պայմաններում Հայոց կաթողիկոսությունն անզոր էր օտար երկրներում ստեղծված հայկ. գաղութների հետ մշտական կապեր հաստատել, ուս. կենտրոններ ստեղծել և տարասփյուռ զանգվածներին ազգ. ավանդույթներով շաղկապել: Մեկուսանալով Կիլիկիայում՝ այն կտրվել էր բուն Հայաստանից ու ժողովրդից, կորցրել կրոն. ու քաղ. երբեմնի կենտրոնի նշանակությունը, ուստի հայ հասքաղ., կրոնաեկեղեց. ու մշակույթի գործիչները դեռևս XIII դ. վերջից ձգտել են Հայոց կաթողիկոսությունը տեղափոխել Հայաստան: Սակայն միայն XV դ. 1-ին կեսին, երբ կարակոյունլու Ջհանշահի տիրապետության (1437–67) օրոք համեմատաբար խաղաղ էր երկրի կենտրոն Այրարատում, հայ աշխարհիկ գործիչներն ու հոգևորականները միջոցներ են ձեռնարկել Հայոց կաթողիկոսությունը Վաղարշապատում վերահաստատելու: Ապագա կաթողիկոսանիստը տնտեսապես ամրապնդելու նպատակով Սյունյաց իշխան Ռուստամ Օրբելյանը 1431-

362

ին, վաճառքի անվան տակ, Էջմիածնի վանքին է նվիրել 7 գյուղ: Ստանալով Ջհանշահի հավանությունը և նրա հանձնարարությամբ՝ Երևանի ամիրա Յաղուբ բեկի աջակցությունը՝ Հովհաննես Հերմոնեցին և Թովմա Մեծոփեցին 1439-ից սկսել են նախապատրաստել Վաղարշապատի ժողովը: Նամակներ են հղել և ստացել հայ հոգևորականների ու աշխարհիկ խոշոր գործիչների, նաև Կիլիկիայի 4 թեմակալ եպիսկոպոսների գրավոր համաձայնությունը: Միաժամանակ, 1440-ի վերջին Սսի կաթողիկոսարանից անհայտացել է Լուսավորչի Աջը, ինչը հեշտացրել է կաթողիկոս. աթոռի տեղափոխության հարցը (Հայ եկեղեցու ավանդ. կանոնադրությամբ կաթողիկոսարանում պարտադիր է ս. Գրիգոր Լուսավորչի Աջի առկայությունը, որը համարվում է կաթողիկոս. աստիճանի խորհրդանիշը, և որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները): 1441-ի սկզբին Հովհաննես Հերմոնեցին Էջմիածնում կայանալիք ժողովին մասնակցելու համար շրջաբերական հրավիրագրեր է հղել հոգևոր-եկեղեց., հաս-քաղ. ու մշակույթի նշանավոր գործիչներին: Է. ա-ե. ժ. նշանակված էր ս. Զատկից (1441-ի ապրիլի 16-ից) հետո: Մայիսի սկզբին մասնակիցները հավաքվել են Երևանում և մեծ շուքով մեկնել Վաղարշապատ: Մայիսի 2-րդ կեսին տեղի է ունեցել Է. ա-ե. ժ., որին մասնակցել է ավելի քան 300 մարդ, այդ թվում հանվանե՝ 4 արքեպիսկոպոս, 12 եպիսկոպոս, 21 վարդապետ, ինչպես նաև այլ հոգևորականներ, աշխարհականներ և ժողովրդի ներկայացուցիչներ: Է. ա-ե. ժ-ի որոշումներին նախօրոք գրավոր համաձայնություն էին տվել Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ Աղթամարցին, 7 եպիսկոպոսներ և 16 վարդապետներ: Իր համաձայնությունն էր տվել նաև Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանը: Հրավիրված էր և Հայոց կաթողիկոս Գրիգոր Թ Մուսաբեկյանցը, որը թեպետ մերժել էր հրավերը և չէր ցանկացել հեռանալ Սսից, սակայն արգելք չէր հարուցել: Է. ա-ե. ժ. կրել է համազգ. բնույթ և ընթացել հայ եկեղեց. կանոնների հիման վրա՝ օրինականության և վավերականության սահմաններում: Քանի որ Գրիգոր Թ Մուսաբեկյանցը հրաժարվել էր ներկայանալ ժողովին և վերաօծվել կաթողիկոս, ապա առաջադրվել են ուրիշ թեկնածուներ (Զաքարիա Հավուցթառեցի, Հովհաննես Հերմոնեցի, Զաքարիա Աղթամարցի, Գրիգոր Արտազեցի), սակայն, հավանա-