Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են գմբեթը և շենքի հվ-արմ. մասը: 1866-ին Թալինում Ս. Աստվածածին եկեղեցին կառուցելիս օգտագործել են Թ. Կ. ե-ու քանդակազարդ և այլ քարեր: 1947-ին Թ. Կ. ե. մասնակի վերանորոգվել է: 1970–74-ին վերակառուցվել է գմբեթի թմբուկը, նորոգվել են տանիքները, պեղումներով բացվել Թալինի Կաթողիկեի հս. խորանից մոտ 5 մ հեռու գտնվող V դ. միանավ բազիլիկ եկեղեցու հիմքերը: Թ. Կ. ե-ու ներքին պատերն ամբողջությամբ նկարազարդ են եղել: Պահպանվել են բազմաթիվ մեծ ու փոքր հատվածներ Ավագ խորանում և շրջակա պատերին: Ավագ խորանի գմբեթարդում պատկերված է եղել «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքի ինքնատիպ տարբերակ, որտեղ Քրիստոսի փոխարեն ներկայացվել է միայն նրա գահը: Պահպանվել է Տիրոջ գահի պատկերի աջ եզրը՝ բարձիկով և վրան դրված գրքով: Կենտր. պատերի երկու կողմերում նկարված են եղել քառակերպեր (տետրա- Թալինի Կաթողիկե եկեղեմորֆ): Հատվածա- ցու հատակագիծը բար պահպանվել են վերջիններիս հսկայական ճերմակ թևերը: Ներքևում եղել են հասակով մեկ կանգնած առաքյալների պատկերները: Դեպի Ավագ խորան տանող կամարին տասը մեդալիոններում սրբերի դիմապատկերներ են, իսկ կենտր. մեդալիոնում՝ հավասարաթև խաչի պատկեր: Խորանի հվ. պատին դեռևս ուրվագծվում է «Մուտք Երուսաղեմ» հորինվածքը: Պահպանվել են նաև երկու հեծյալների, ինչպես նաև մարդկային ֆիգուրների, ճարտ. շինությունների և այլ հատվածային պատկերներ: Ուշագրավ է, որ Թ. Կ. ե-ու արտաքին հարդարանքի որոշ մասեր, ինչպես, օր., քիվերը և լուսամուտների պսակները, նույնպես եղել են գունազարդված: Եկեղեցու որմնազարդման պատվիրատուն է Մովսես Եկեղեցապանը. այդ մասին է վկայում եկեղեցու ձախ ավանդատան պատին պահպանված եզակի արձանագրությունը: Ինչպես բուն կառույցի, այնպես էլ որմնանկարների թվագրման մասին որևէ ստույգ տեղեկություն չի պահպանվել: Տաճարը հավանա-

բար որմնանկարներով ԹԱՆԱԴԵ զարդարվել է շին. աշխատանքների ավարտից հետո, բայց ոչ ուշ քան VII դ. 80–90-ական թվականներին: Պատկերազարդումը տես ներդիր VI-ում, 6.7, 2-րդ պատկերը: Գրկ. Է փ ր ի կ յ ա ն Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 2, Վնտ., 1905: Թ ո ր ա մ ա ն յ ա ն Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, 2, Ե., 1942, 1948: Մա ն ո ւ չ ա ր յ ա ն Ա., Թալինի Կաթողիկե եկեղեցին, «Էջմիածին», 1988, դ 8: Ժ ց Ր վ Տ Չ Տ խ., ԽՐՈՑՍՈÿ ՌրՑՏՐՌÿ ՊՐպՉվպՈՐՎÿվրՍՏռ ՋՌՉՏտՌրՌ, ժ., 1957; Խ Տ Ց Ո վ Պ Ջ ÿ վ ծ., ՃՉպՑ Չ ՐՈվվպրՐպՊվպՉպՍՏՉՏռ ՋՌՉՏտՌրՌ ԸՐՎպվՌՌ, ժ., 1978; D e r N e r s e s s i a n S., L’art armռnien des origines au XVII siՌcle, P., 1977. Մուրադ Հասրաթյան Կարեն Մաթևոսյան Աննա Լեյլոյան

ԹԱՆԱԴԵ ՎԱՆՔ, Թ ա ն ա տ ի վ ա ն ք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հարավ-արևելք: Հիմնադրվել է վաղ միջնադարում՝ որպես ճգնավորական մենաստան: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի, 735-ին Թ. վ-ում ամփոփել են Ստեփանոս Սյունեցու դին և գերեզմանի վրա փոքրիկ մատուռ կառուցել: 1273–79-ին մատուռի տեղում, Պռոշ իշխանի և նրա ընտանիքի հովանավորությամբ, շրջակայքի բնակիչների ուժերով մուգ կապտավուն բազալտի սրբատաշ քարերով կառուցվել է ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով (արլ. կողմինները՝ երկհարկ), արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածքով Ս. Ստեփանոս եկեղեցին: Գմբեթի հովանոցաձև վեղարով բազմանիստ թմբուկը զարդարված է բարձրաքանդակներով. հվ. լուսամուտից վերև Պռոշյանների զինանշանն է՝ թևատարած արծիվ, մագիլներում՝ խոյ, վեղարի տակ՝ եզան գլուխ, ցուլի վրա հարձակվող առյուծ, թռչուն, հվ. պատին՝ արևի ժամացույցի վրա քանդակված են գավաթից ջուր խմող երկու սիրամարգ, նրանցից ձախ՝ թռչունը ձագի հետ ևն: Ս. Ստեփանոս եկեղեցուն հս-ից կից է XIII դ., սրբատաշ բազալտից միանավ Ս. Նշան կամ Վարագա Ս. Նշան կոչվող եկեղեցին (հավանաբար, որոշ ժամանակ այստեղ է պահվել Վարագավանքի հռչակավոր ս. Նշանը): Նրա արմ. մուտքի ճակատակալ քարին քանդակված է Պռոշյան իշխանական տոհմից երիտասարդ հեծյալ, որը նիզակը խրել է առյուծի երախը, իսկ

379