Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նշանակալի կենտրոնի է վերածվել XVII դ., իսկ XIX դ. սկսվել է Թ. Ս. Գ. վ-ի նոր վերելքի շրջանը, հատկապես 1826-ից, երբ Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ Ներսես արք. Աշտարակեցին վանահայր է կարգել Գևորգ Մեհրաբյանցին: Վերջինիս ջանքերով կառուցվել են եկեղեցին (1826), մի շարք սենյակներ (1830), զանգակատունը (1832): 1834-ին եկեղեցու արլ. պատին ագուցվել են մարմարե 3 սալիկներ՝ ի հիշատակ բարերարներ Գևորգ և Եղիսաբեթ Քեդխուդյանցների: Եկեղեցին նորոգվել է 1850ական թթ.՝ գյուղի հայ բնակչության միջոցներով: Վանքին նվիրատվություններ են արել Հովհ. Միրիմյանցը, Հ. Պապալյանցը և ուր.: Նույն ժամանակահատվածում հիմնվել է նաև ծխական դպրոցը, որի համար 1870-ին կառուցվել է առանձին շենք: 1864–66-ին Թ. Ս. Գ. վ-ի վանահոր պաշտոնը վարել է Գրիգոր եպս. Աղափիրյանցը: 1887-ին վանահայր դարձած Հմայակ Տեր-Սարգսյանցը 1889-ից ձեռնարկել է վանքի բարեկարգման աշխատանքներ, 1894-ին՝ վերաբացել ծխական դպրոցը: 1901-ին նորոգվել են եկեղեցու ծածկերը, իսկ 1902-ին, Գ. Գյուզալյանցի և Գ. Հակոբյանցի միջոցներով, նաև՝ եկեղեցին, որի համար բարերարներն արժանացել են Մկրտիչ Ա Վանեցու օրհնության կոնդակին: 1908-ից վերսկըսել է գործել հայոց ծխական երկսեռ դպրոցը (մինչև 1913-ը, կրկին վերաբացվել է 1916-ին): Թ. Ս. Գ. վ. վիրահայոց շրջանում ամենահեղինակավոր ուխտատեղիներից էր: Ամեն տարի, Համբարձման հինգշաբթի օրն այստեղ են հավաքվել բազմահազար ուխտավորներ Կախեթից և Քարթլիից, օթևանել 1904-ին և 1912– 1913-ին կառուցված ընդարձակ հյուրասենյակներում: Վանքը մեծ համբավ է ունեցել նաև վրացիների մոտ: Շրջակա բնակավայրերի հայերի համար հոգևոր կենտրոնի իր դերը պահպանել է նաև խորհրդային տարիներին: 1989–91-ին, վանքը նորոգելու պատրվակով վրաց հոգևոր իշխանությունների ձեռնարկած շին. աշխատանքների ընթացքում, ոչնչացվել են եկեղեցու մկրտարանի արձանագիր ավազանը և շինությունների պատերին պահպանված շուրջ 2 տասնյակ հայ. վիմագրերը, հունածես եկեղեցիներին հատուկ ձևով հիմնովին վերափոխվել է բեմը ևն: Թ. Ս. Գ. վ. 1992ին վերաօծվել և գործում է որպես վրաց. եկեղեցի:

ԹԵՀՐԱՆԻ

386

Պատկերազարդումը տես ներդիր VI-ում, 6.8, 3-րդ պատկերը: Գրկ. Մ ե լ ի ք ս ե թ - Բ ե կ Լ., Թելեթը հայ և վրաց պատմագրության, բանահյուսության և վիմագրությանց մեջ, «Էջմիածին», 1961, դ 9: Սամվել Կարապետյան

ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄ Հ ա յ ա ս տ ա ն յ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է 1944-ին: Առաջնորդանիստը՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցի (1973-ից): Ընդգրկում է Իրանի մայրաքաղաք Թեհրանն իր շրջակայքով, Արաքը, Համադանը, Մեշհեդը, Գորգանը, Ռեշտը, Սարին, Էնզելին, Ղազվինը: Մինչև 1958-ը Թ. թ. իրանահայ մյուս թեմերի նման ենթարկվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնին, այնուհետև անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ: Թեհրանում հայերը բնակություն են հաստատել XVIII դ. 2-րդ կեսից, 1795-ին հիմնել են Ս. Գևորգ մատուռը (1882-ից՝ Ս. Գևորգ եկեղեցի): 1798-ին, երբ Իրանի տարբեր շրջաններից տասնյակ հայ ընտանիքներ բնակեցվել են Թեհրանում, անհրաժեշտություն է դարձել նոր եկեղեցու կառուցումը: 1808-ին կառուցվել է Ս. Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցին: 1870-ին Թեհրանում հիմնվել է «Ուսումնասիրաց» միությունը, որը հաջորդ տարի Ս. Գևորգ եկեղեցուն կից բացել է դպրոց: 1938– 1945-ին Թեհրանում կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին (1944–73-ին՝ առաջնորդանիստ): 1944-ին Թեհրանի համայնքն առանձնացել է Իրանա-Հնդկաստանի թեմից և կազմել առանձին թեմ: Թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Վահան ծ. վրդ. Կոստանյանը (1944–45), որին հաջորդել է Ռուբեն եպս. Դրամբյանը (1945–49): Թեմի կազմավորումից երեք տարի հետո ստեղծվել է թեմական խորհուրդ: Վերջինիս և Հայ կանանց եկեղեցասեր միության միջոցներով կառուցվել է առաջնորդարանի շենքը: 1949-ին Թեմական խորհրդի և Թեմական պատգամավոր. ժողովի կողմից ընտրված հանձնախումբը մշակել է թեմի կանոնադրությունը, որը վավերացվել է 1951-ին: 1960–99-ին Թ. թ. (արդեն որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմ) գլխավորել է Արտակ արք. Մանուկյանը, որը միաժամանակ եղել է Իրանի միջեկեղեց. խորհրդի նախագահ: Թեմն ունի իր կանոնադրությունը, որը վավերացվել է պետության կողմից: Թեմի