Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարձրագույն օրենսդիր մարմինը Թեմական պատգամավորական ժողովն է (ընտրվում է 4 տարով): Պատգամավորական ժողովն իր կազմից երկու տարով ընտրում է Թեմական խորհուրդ (9–13 անդամից բաղկացած), որը թեմի բարձրագույն գործադիր մարմինն է: Ըստ թեմի կանոնադրության, թեմի առաջնորդին ընտրում է պատգամավորական ժողովը՝ առանց պաշտոնավարության ժամկետ սահմանելու: Թ. թ-ի տարածքում կառուցված բազմաթիվ եկեղեցիներից այսօր կանգուն են 20-ը, որոնցից 8-ը՝ Թեհրանում: Հնագույնները Ս. Գևորգ, Ս. Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցիներն են: Վերջին 35 տարիների ընթացքում կառուցվել են Ս. Թարգմանչաց, Ս. Սարգիս, Սրբոց Վարդանանց, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս, Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Նոր Բուրաստան գերեզմանատան և «Արարատ» մարզավանի Ս. Խաչ մատուռները, Գորգանի շրջանում՝ Ս. Աստվածածին մատուռը, Ռեշտ քաղաքում՝ Ս. Մեսրոպ եկեղեցին: Եկեղեցիներ կան նաև թեմի մյուս քաղաքներում՝ Արաքում, Քալավայում, Ղարաղանում, Մեշհեդում, Քերմանշահում, Համադանում, Էնզելիում, Ղազվինում: Թ. թ-ի առաջնորդն է Սեպուհ եպս. Սարգըսյանը (2000-ից): Պատկերազարդումը տես ներդիր VI-ում, 6.8, 4-րդ պատկերը: ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ, ՀՀ Կոտայքի մարզի Բուժական գյուղից հյուսիս, անտառապատ լեռան լանջին: Հիմնվել է վաղ միջնադարում: Առաջին անգամ հիշատակվում է VIII դ. սկզբին, Վահան Գողթնացու՝ վանքում կարճատև ապաստանելու կապակցությամբ: XI–XIV դդ. Թ. վ. եղել է կրթության և գրչության կենտրոն: Թ. վ-ում և Մաքենյաց վանքում պահպանվել էր Հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգը, որը 1166-ին Ներսես Շնորհալին հիմք է ընդունել հայկ. վանքերի և եկեղեցիների համար միասնական ժամակարգ մշակելու համար: Թ. վ-ի Կաթողիկե եկեղեցին (կառուցվել է XII դ.) զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են «հայկ. խորշերով»: Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափ., բուս. և կենդ. թեմաներով հարթաքանդակներ են: Գեղ. արժեք է ներկայացնում կենտր. սալաքարի վրայի սիրամարգի պատկերաքանդակը՝ բացված պոչով, կիսաբաց

թևերով, գլուխն աջ թեԹԵՄ քած, և այս բոլորը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ: 1207-ին իշխան Վահրամ Չավուշը Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել է քառասյուն, կենտրոնում բրգաձև երդիկով շքեղ գավիթ, որի շարվածքի սև և կարմիր տուֆի համադրությունը ներսում բազմագունություն է մտցրել: 1205-ին Լոռի քաղաքում իշխան Զաքարե Բ Մեծի հրավիրած դավան. հարցերի շուրջ ժողովին մասնակցել է նաև Թ. վ-ի առաջնորդ Տուրքիկ վարդապետը: XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցին նշել է, որ Տուրքիկ վարդապետի վանահայրության օրոք Թ. վ-ի միաբանությունն ապրել է համայնակեցության սկզբունքով՝ «զամենայն ինչ հասարակաց լինել և առանձին ոչ ինչ ստանալ»: XIII դ. Թ. վ-ում որոշ ժամանակ գործել են Վարդան Արևելցին (հիմնել է Թեղենյաց մենաստանի դպրոցը) և Վանական Վարդապետը: Կաթողիկե եկեղեցուն հվ-ից կից է գրատունը՝ արլ. կողմում գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հս-ից կից է քառախորան մի շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան: Վանական համալիրի հս-արմ. կողմում առանձին կանգնած է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան շինությունը (XIII դ.), արմ. կողմում՝ վանքի գերեզմանատունը: 1827-ին Թ. վ. երկրաշարժից հիմնովին ավերվել է: 1980-ական թթ. պեղվել է վանքի տարածքը (ղեկավար՝ Գ. Սարգսյան)՝ բացվել են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, հիմն. համալիրից 30 մ արլ.՝ փոքր խաչաձև, եռախորան գմբեթավոր Ս. Աստվածածին եկեղեցին (VI–VII դդ.): Պատկերազարդումը տես ներդիր VII-ում, 7.1, 1–2-րդ պատկերները: Գրկ. Կ ի ր ա կ ո ս Գ ա ն ձ ա կ ե ց ի, Հայոց պատմություն, Ե., 1982: Ե ղ ի ա զ ա րյ ա ն Հ., Թեղենյաց վանքը, «Էջմիածին», 1960, դ 6: Պ ե տ ր ո սյ ա ն ց Վ., Թեղենյաց վանքը իբրև մշակութային կենտրոն, ՊԲՀ, 1982, դ 1: Ս ա ր գ ս յ ա ն Գ., Թեղենյաց վանքի պեղումները, ՊԲՀ, 1990, դ 2: Մուրադ Հասրաթյան

ԹԵՄ, վ ի ճ ա կ , ե պ ի ս կ ո պ ո ս ո ւ թ յ ո ւ ն , ա ռ ա ջ ն ո ր դ ո ւ թյ ո ւ ն, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր վարչատարածքային միավոր: IV–V դդ. Հայ եկեղեցու հոգևոր-վարչ. սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղ.

387