Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նում նկարազարդ երկու Աստվածաշունչ (ձեռ. դ 206, 353), երկու Ավետարան (ձեռ. դ 6289, 8936, չորսն էլ՝ Մատենադարանում) և մեկ Ճաշոց (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 96): Հատկապես ճոխ է զարդարված 1318-ի Աստվածաշունչը (Մատենադարան, ձեռ. դ 206), որը մասնագետները համարել են Գլաձորի գրչության դպրոցի գլուխգործոց: Ձեռագրում Ավետարանը զարդարված է կանոնիկ նկարներով, իսկ Հին կտակարանն ու Գործք առաքելոցը զուգորդված են փոքրիկ պատկերներով, որոնք արտահայտում են տվյալ տեքստի ամենաէական դրվագը կամ հիմն. գաղափարը: Այս եղանակը կապված էր լատ. Աստվածաշնչերի նկարազարդման համակարգի հետ: Օգտվելով լատ. օրինակներից և կրելով կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը՝ Թ. Տ. յուրովի է վերարտադրել տեսածը, գրեթե անփոփոխ թողնելով իր ոճը: Հատկապես տպավորիչ են մեծ, նշաձև աչքերով, շեշտված աղեղնաձև հոնքերով կերպարները: Թ. Տ-ու նկարազարդած ձեռագրերն առանձնանում են զարդաձևերի առատությամբ ու բազմազանությամբ: Տեղական ավանդույթների ու ժող. արվեստի հետ սերտ կապերի մասին է վկայում յուրաքանչյուր մանրուք զարդանախշելու նկարչի ձգտումը: Բուս. և երկրաչափ. զարդերին զուգընթաց առկա են նաև իրական ու հրաշապատում էակների պատկերներ: Դրանցում արտացոլվել են տոտեմական, բնության ուժերի պաշտամունքի, հին հավատալիքների ու հնամենի այլ պատկերացումներ, որոնք քրիստ. արվեստում վերաիմաստավորվել են, ստացել նոր խորհրդանշական իմաստ: Թ. Տ-ու արվեստում մեծ տեղ է գրավում Աստվածամոր կերպարը: Հատկապես հաջողված են «Տիրամայրը մանկան հետ» պատկերի բազմազան տարբերակները: Ուշագրավ են նաև նրա ինքնանկարները, Եսայի Նչեցու դիմանկարը ևն: Վառ ու հագեցած գունաշարը, ոսկու չափավոր օգտագործումը հնչեղություն ու տոնականություն են հաղորդել նկարչի մանրանկարներին: Թ. Տ. եղել է նաև միագույն գծանկարի մեծ վարպետ: Պատկերազարդումը տես ներդիր VII-ում, 7.2, 1–2-րդ պատկերները: Գրկ. Ք յ ո ւ ր տյ ա ն Հ., Թորոս Տարոնեցի. կյանքն ու իր տաղերը, Նյու Յորք, 1953: Հ ո վ ս ե փյ ա ն Գ., Խաղբակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմութեան

մէջ, Անթիլիաս, 1969: Ա ԹՎԵՐԳ վ ե տ ի սյ ա ն Ա., Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե., 1971: Ժ ց Ր վ Տ Չ Տ խ., ԽՐՈՑՍՈÿ ՌրՑՏՐՌÿ ՊՐպՉվպՈՐՎÿվրՍՏռ ՋՌՉՏտՌրՌ, ժ., 1975, ր. 47–48; D e r N e r s e s s i a n S., Western Iconographic Themes in Armenian Manuscripts, լtudes bysantines et armռniennes, t. 2, Louvain, 1973, p. 611–630; K o r c h m a s i a n E., Toros Taronaci, ein armenischer Buchmaler des 14 Jahrhunderts und seine franzՓsischen Vorbilder, “Wiener Jahrbuch fՖr Kunstgeschichte”, Band XLII, Wien-KՓln, 1989, s. 81–100. Էմմա Կորխմազյան

ԹՎԵՐԳ, ճարտասանական եղանակավոր խոսքից մինչև ասերգի սահմաններն ընդգրկող երգեցողության ձև (ոգումն, առասացություն, ասերգություն, թվերգություն ևն): Աշխարհիկ երգարվեստում Թ-ի կիրառման հիմն. ոլորտը վիպականն է (բառ ասել, վեպ ասել), որտեղ առկա է նաև Թ-ի և թվելյաց երգերի միջև եղած կապը: Հոգևոր երգարվեստի ոլորտում Թ-ի նշանակությունը առավել կոնկրետացված է և առնչվում է սաղմոսերգությանը: Նեղ առումով թվերգությունը սաղմոսերգության երկու (Կոմիտաս) տեսակներից մեկն է: Եկեղեցում թվերգությամբ են հնչում քարոզը, Ավետարանից և Հին կտակարանի մարգարեների գրքերից քաղված հատվածները: Ի տարբերություն սաղմոսասացության (սաղմոսերգության մյուս տեսակն է), Թ. ունի երաժշտ. և տաղաչափ. կանոնավոր նկարագիր: Թ-ի ձայնելևէջային, կշռութային, կառուցվածքային բնութագրերը պայմանավորված են լեզվի (գրաբարի) առոգանական, մասնավորապես՝ շեշտական և կառուցվածքային հատկանիշներով: Թ-ին բնորոշ է որոշակի ձայնամիջոցով սահմանափակված ձայնակարգային հիմք և մեղեդիական տիպական դարձվածքների առկայություն, որոնցով նա սերտ կապի մեջ է վիպական արվեստի հետ: Թերևս նաև դա է նկատի ունեցել Կոմիտասը, երբ գրել է, թե հնում սաղմոսերգությունը, հավանաբար, կատարվել է ժող. եղանակներով: Թ. երգվում է լեզվի առոգանության և տրոհության նշանների համաձայն, որոնք, երաժըշտական նշանակությամբ հանդերձ, հայտնի են նաև որպես «Առոգանական խազերի համակարգ» (տես Խազագրություն): Ըստ իրենց կիրառ. նշանակության, Կոմիտասն այդ նշանները բաժանել է երեք խմբի՝ տևողության, առոգանության, տրոհության: Կիրառվելով VIII

399