Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատում տպագրել է հայկ. ձայնանիշներով գրանցված Ժ. («Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ»): Գրկ. Հ ա ց ո ւ ն ի Վ., Պատմութիւն հայոց աղոթամատոյցին, Վնտ., 1965: Թ ա հ մ ի զ յ ա ն Ն., Գրիգոր Նարեկացին և հայ երաժշտությունը V–XV դդ., Ե., 1985: Պ ո ղ ա ր յ ա ն Ն., Ծիսագիտութիւն, Նյու Յորք, 1990: Մհեր Նավոյան

ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ, տես Ժամերգություն: ԺԱՄԱՏՈՒՆ, 1. եկեղեցու բակում շենք, որտեղ սենյակներ ունեն քարոզիչներն ու քահանաները, և որտեղ գտնվում է եկեղեցականների կամ թաղականների ժողովարանը: 2. XI–XIII դդ. հայկ. իշխանությունների, գավառների հոգևոր կենտրոն վանքերի գլխ. եկեղեցիներին կից (սովորաբար՝ արմ-ից) կամ առանձին կանգնած կիսաաշխարհիկ-կիսապաշտամունքային բնույթի շենք, ժողովարան, խորհրդարան՝ նահանգի կամ գավառի իշխանների կամ հոգևոր դասի համար: Ունի քառասյուն կենտրոնակազմ գավթի ճարտ. հորինվածք: Առանձին կանգնած Ժ-ան սակավաթիվ օրինակներից են XIII դ. Գեղարդավանքի վիմափոր և Հաղպատի վանքի «Համազասպի» Ժ-երը: Գրկ. Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ծիսական բառարան, Ե., 1992: Մուրադ Հասրաթյան

ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ժ ա մ ա կ ա ր գ ո ւ թյ ո ւ ն, ծեսի և աստվածապաշտության բաղկացուցիչ հիմնական բաժիններից, հանապազօրյա պաշտոներգություն ըստ եկեղեցական օրվա տարբեր աղոթաժամերի: Ժ. նշանակում է ժամ երգել, այսինքն՝ օրվա որոշ ժամերին կարգավորված (ժամակարգված) եկեղեց. արարողություն կամ պաշտամունք կատարել: Ժող. լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, այստեղից էլ՝ ժամ գնալ (ծիսական արարողությանը մասնակցել, ներկա գտնվել) արտահայտությունը, ժամվոր (Ժ-յանը ներկա գտնվող հավատացյալները), ժամկոչ (եկեղեցու կոչնակը կամ զանգը հնչեցնող և հավատացյալներին արարողության հրավիրող), ժամատուն բառերը: Ժ-ների կարգավորությունը և դրանց հատուկ երգեցողությունները (աղոթքներ, քարոզներ, հոգևոր երգեր, բացառությամբ՝ շարականների) պարունակող գիրքը կոչվում է Ժամագիրք:

Ժ-ները կազմված են ԺԱՄԵՐԳ. Տերունական աղոթքից, սաղմոսից, մաղթանքից, քարոզից, աղոթքից, շարականից: Ժ-յան ժամանակ այս շարքը լրիվ կամ մասնակի ձևով երբեմն կրկնվում է մի քանի անգամ: Հայ միջնադարյան մատենագրության մեջ կենցաղավարել են Ժ-յան կամ ժամակարգության մեկնություններ, որտեղ տրված են Ժների աստվածաբան. բացատրությունները: Մեկնություններ են գրել Ստեփանոս Սյունեցին, Հովհաննես Գ Օձնեցին, Խոսրով Անձևացին, Մովսես Երզնկացին, իսկ Ժամագրքի երգեցողությունների հարստացման գործում մեծ է հատկապես Ներսես Շնորհալու ավանդը: Հայոց մեջ տարբեր դարերում և միջավայրերում Ժ-ները տարբեր թվաքանակ են ունեցել՝ 6, 7, 8, ի վերջո ընդունվել է 9 Ժ.: Գլխ. Ժ-ները յոթն են՝ համաձայն սաղմոսերգուի՝ «Օրվա մեջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ» (Սաղմ. 118. 164) խոսքերի, իսկ ըստ կանոնակարգի՝ ինը, քանի որ Ճաշու Ժ. իր հերթին բաժանվում է երեք մասի: Համաձայն Ժամագրքի՝ Հայ եկեղեցին ունի հետևյալ Ժ-ները. 1. Գիշերային Ժ., նվիրված է Հայր Աստծո փառաբանությանը: Կատարման ժամանակը կես գիշերն է: Ունի հետևյալ իմաստը. քունը Աստծո կողմից շնորհված բարիք է. շնորհակալություն և գոհություն Աստծուն այդ բարիքի համար: Խնդրանք առ Աստված, որ գիշերվա շարունակությունն անցնի խաղաղ, իսկ հաջորդ օրը՝ առանց մեղքի և փորձության: 2. Առավոտյան Ժ., նվիրված է Որդի Աստծո փառաբանությանը: Կատարվում է արշալույսին: Խորհրդանշում է Քրիստոսի երևալը Յուղաբեր կանանց՝ ամփոփելով Քրիստոսի Հարության և Փրկագործության խորհուրդները: 3. Արևագալի Ժ., նվիրված է Սուրբ Հոգուն: Նախկինում եղել է Առավոտյան Ժ-յան մի մասը: Խորհրդանշում է Քրիստոսի Հարությունը և աշակերտներին երևալը: Հաստատել է Եզր Ա Փառաժնակերտցին, ճոխացվել է XII դ. Ներսես Շնորհալու գրած երգերով (տես Արևագալի երգեր): Կատարվում է արևածագին՝ Քրիստոսի Հարությունը նույնացնելով արևի ծագմանը: 4. Ճաշու Գ ժամի Ժ., ուղղված է Սուրբ Հոգուն: Խորհրդանշում է արգելված պտղից Եվայի ճաշակումը և Քրիստոսով դատապարտումից ազատվելը: Նաև հիշատակումն է Քրիստոսի չարչարանքի: Կատարվում է ժամը 9-ին: Ապաշ-

403