Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԻՍՐԱՅԵԼ (ծ. և մ. թթ. անհտ), VII դարում Արցախի Մեծ Կուենք գավառի եպիսկոպոս: Ամրապնդել է Հայաստանի և Աղվանքի նվիրապետությունների կապը: Աղվանից կաթողիկոս Եղիազարի (682–689) նախաձեռնությամբ, որպես Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի (661–685), Հայոց կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորեցու (671–703) և Գարդմանի Վարազ-Տրդատ իշխանի բանագնաց, խաղաղության այցով 680-ական թթ. եղել է Հոնաց և Խազարաց աշխարհներում, հաջող բանակցություններից հետո զբաղվել քարոզչությամբ և քրիստոնյա դարձրել հոների ու խազարների զգալի մասին: Նրանց մեծ իշխանները Հայոց և Աղվանից կաթողիկոսներին խնդրել են իրենց հոգևոր առաջնորդ կարգել Ի-ին: Գրկ. Մո վ ս ե ս Կ ա ղ ա ն կ ա տ վ ա ց ի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983: Բագրատ Ուլուբաբյան

ԻՍՐԱՅԵԼ Ա ՈԹՄՍԵՑԻ [ծ. թ. անհտ, գ. Ոթմուս (Վանանդ գավառ) – 677, Դվին], Ամենայն հայոց կաթողիկոս 667-ից: Հաջորդել է Անաստաս Ա Ակոռեցուն: Եղել է Վանանդի եպիսկոպոսը: Դվինի եկեղեցական ժողովներում (645, 648) մասնակցել է աշխարհիկ և եկեղեց. ներքին 12 կանոնների մշակմանն ու սահմանմանը, հայ դավանական ձեռնարկի կազմմանը՝ կանգնելով հակաքաղկեդոնական դիրքերում: Պայքարել է երևութականության և պավլիկյանների դեմ: Կաթողիկոս. գահին Ի. Ա Ո-ուն հաջորդել է Սահակ Գ Ձորոփորեցին:

Գրկ. Հ ո վ հ ա ն ն ե ս Դ ր ա ս խ ա ն ա կ ե ր տ ց ի, Հայոց պատմություն, Ե., 1996: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:

ԻՏԱԼԻԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ, տես Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն հոդվածում: ԻՐԱՆԱ-ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԹԵՄ Հ ա յ ա ս տ ա նյ այ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է XVII դ. սկզբին: Առաջնորդանիստը՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք: Իրանահայության հնագույն թեմերից է: Ընդգրկել է Իրանի ամբողջ տարածքը, բացառությամբ Ատրպատականի թեմի տարածքի: Նրա գերակայության տակ են գտնվել նաև Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի (տես Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակություն), Իրաքի հայ համայնքները (տես Իրաքի թեմ): 1944-ին նրանից անջատվել են Թեհրանի և Իրաքի թեմերը, իսկ 1958-ին՝ Հնդկաստանն ու Ծայրագույն Արևելքը, սակայն թեմը շարունակել է պաշտոնապես կոչվել Ի-Հ. թ.: 1958-ին Ի-Հ. թ. անջատվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնից և անցել Կիլիկիո կաթողիկոսության գերակայության ներքո՝ պահելով թեմի անվանումը մինչև 1960-ը, ապա կոչվել է Սպահանի և Հարավային Իրանի թեմ, 1995-ից՝ Սպահանի թեմ: 1604-ին շահ Աբբաս I-ը, ռազմավար. և տնտ. նպատակներով Հայաստանից մեծ թվով հայեր բռնագաղթեցնելով Պարսկաստան, նրանց բնակեցրել է երկրի հս. և կենտր. շրջաններում,

405