Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տակար եւ հոգեշահ» (տես «Հոգևոր կեանքի մասին», 1997), Հովհաննես Սարկավագի «Խրատ մանկանց», «Բանք խրատու» («Գանձասար», 2, 1992), Գրիգոր վարդապետի «Խոսք ճշմարիտ հավատքի և առաքինասեր վարքի մասին» (1992), «Գէորգեա Սկեւռացւոյ բան խրատու յաղագս խոստովանութեան» (Մատենադարան, ձեռ. դ 40, թերթեր 118ա–121բ), «Յովհաննիսի Գառնեցւոյ բան շահաւէտ եւ աւգտակար ամենայն մարդկան» (Մատենադարան, ձեռ. դ 941, թերթ 37ա), Հովհաննես Երզնկացու «Թուղթ առ իշխանս Եկեղեաց գաւառի», Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի «Խրատական թուղթը» ևն] հորդորներ ու բարոյաբան. թելադրանքներ են աղոթքի, պահքի, Աստվածաշնչի տևական ընթերցանության, աստվածային պատվիրանների կատարման, խոնարհության, հոգևոր սթափության և քրիստ. այլ առաքինությունների վերաբերյալ: Վանական-կրոնավոր. Խ-ները [Եղիշեի «Բան խրատու յաղագս միանձանց», Հովհաննես Գառնեցու «Խրատ Կրաւնավորաց» («Սիոն», 1953) ևն] բովանդակում են ներվանական կենցաղավարությունը կարգավորող ճգնակեց. հորդորներ ու ցուցումներ: Հովհաննես Գառնեցու հիշյալ երկում վանականներին թելադրվում է իրենց կենցաղը կազմակերպել համաձայն Հիսուս Քրիստոսի տնօրինական գործի. միջօրեի ծնրադրումն ու աղոթքը կատարել ի հիշատակ Տիրոջ խաչելության, հետմիջօրեի աղոթքը նվիրել Խաչի վրա Տիրոջ՝ լեղի ու քացախ ընդունելուն, երեկոյան ժամի աղոթքը՝ Տիրոջ գերեզման իջնելուն ևն («Սիոն», 1953, էջ 318–321): Դավան. Խ-ներում շարադրված են Հայ եկեղեցու ուղղափառ վարդապետության հիմն. սկզբունքները և քրիստ. հավատի ընդհանրական հիմունքները: Այս տեսակետից առավել ներկայանալի են Վարդան Այգեկցու այն Խ-ները, որոնցում խոսվում է Սուրբ Երրորդության մասին, հոգիների, նրանց ապրելակերպի, հանգստի մասին, ապա և դժոխքի, նրա չար ու դառը տանջանքների, Նեռի ծննդյան, գալիք դաժան ժամանակների ու նրա սատակման, կռապաշտության և կախարդության մասին ևն: Ծիսական Խ-ներում բացատրվում է արարողության և նրա բնագրի աստվածաբան., հոգևոր բովանդակությունը: Այդ ոլորտին են պատկանում Գևորգ Երզնկացու «Խրատ

ԽՈՒՃԱՊԻ

448

մկրտութեան», «Խրատ պսակի», Թովմա Մեծոփեցու «Խրատ ժամատեղեաց» կամ «Խրատ գիշերային պաշտաման» երկերը (Մատենադարան, ձեռ. դդ 2335, 7023): Գիտագործն. Խ-ները, ի տարբերություն նախորդների, որոնցում գերակշռում է բարոյական պատգամը, վերաբերում են գրչության արվեստի լեզվաքերակ. տեսությանը: Այս բնույթի Խ-ները բովանդակում են ուղղագր., կետադր., վայելչագր. ցուցումներ ու հրահանգներ: Այդպիսիք են Գևորգ Սկևռացու, Գրիգոր Տաթևացու «Խրատ գրչութեան» ձեռնարկները (Մատենադարան, ձեռ. դ 267, թերթեր 418ա–455ա): Գրկ. Ս ա ր գ ս յ ա ն Գ., Մխիթարայ Գոշի խրատք ոգեշահք, «Բազմավեպ», 1933, էջ 481–490: Խ ա չ ի կ յ ա ն Լ., Կոստանդին Բարձրաբերդցու խրատական թուղթը առաքված Արևելյան Հայաստան 1251 թվականին, ԲՄ, 1958, դ 4: Բ ա ղ դ ա ս ա ր յ ա ն Է., Հովհաննես Երզնկացին և նրա խրատական արձակը, Ե., 1977: Հակոբ Քյոսեյան

ԽՈՒՃԱՊԻ ՎԱՆՔ, ՀՀ Լոռու մարզում, Լալվար լեռան հյուսիսային անտառոտ լանջին: Հնագույն կառույցը միանավ բազիլիկ եկեղեցին է (IX–X դդ.): Խ. վ. սկզբնապես գործել է որպես հայադավան մենաստան, իսկ XIII դ., Զաքարյանների տիրապետության շրջանում, վերածվել է քաղկեդոնիկ վանքի: XIII դ. միանավ եկեղեցուց հս. սրբատաշ ֆելզիտով կառուցվել է գլխ. եկեղեցին՝ զույգ մույթով գմբեթավոր հորինվածքով, հարուստ արտաքին դեկորատիվ հարդարանքով: Հվ. ավանդատանը պահպանվել են որմնանկարների հետքեր: Գլխ. եկեղեցուն արմ-ից կցվել է գավիթ-սրահը, հսից ու հվ-ից ավելացվել են երկայնական սրահներ: Գմբեթավոր եկեղեցու կառուցման հետ մեկտեղ XIII դ. վերանորոգվել է բազիլիկ եկեղեցին (հս-ից ու հվ-ից կցվել են երկայնական սրահներ, իջեցվել է բարձրադիր բեմի նիշը): Բազիլիկ եկեղեցուց հս. պահպանվել է փոքր, կիսավեր մատուռ: Խ. վ-ի պարսպապատ տարածքում պահպանվել են բնակելի և տնտ. շինությունների ավերակները: Պատկերազարդումը տես ներդիր VIII-ում, 8.2, 3-րդ պատկերը: Գրկ. Ջ ա լ ա լ յ ա ն Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 1, Թ., 1842: Է փ ր ի կ յ ա ն Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 2, Վնտ., 1907: Ո ս կ յ ա ն Հ., Գուգարքի վանքերը, Վնն., 1960: Շ ա խ կ յ ա ն Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Ե., 1986: Ալեքսանդր Ջալալյան