Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գոր-Վահրամ Վկայասերի «Տօնամակ» ժողովածուն, ՊԲՀ, 1977, դ 4: R e n o u x Ch., Le CՁ aպocJ , TipiconLectionnaire: origines et ռvolution, “Revue des ռtudes armռniennes”, 20, 1986–87, p. 123–151; Le Lectionnaire de Jռrusalem en Armռnie – Le CՁ aպocJ I, Turnhout, 1989 (Patrologia Orientalis, 44, 4); Office du matin et Lectionnaires, “Revue des ռtudes armռniennes”, 23, 1992, p. 13–25. Մայիս Ավդալբեգյան Հակոբ Քյոսեյան

ՃԱՌ

ՃԱՌ (հուն. οJμι քλι քα – հոմիլիա), մատենագրական տեսակ: V դ. սրան համարժեք է եղել նաև «թարգմանություն» բառը, որ ունեցել է «զրույց», «քարոզ» (տես Քարոզ), «բեմասացություն» իմաստը: Այս իմաստով է այն կիրառվել Անկյուրիայի Ա և Լավոդիկեի եկեղեցաժողովների ԺԹ հոդվածներում: Ճ. ունի հրեական ծագում: Սինագոգներում սրբազան մատյաններից օրվա խորհրդին պատշաճող հատվածը ընթերցելուց հետո քարոզիչը պարզ բարոյաբան. զրույցով մեկնաբանել է այդ հատվածը: Խոսքի այդ պարզությունը, որ հատուկ էր նաև վաղ շրջանի քրիստոնյա քարոզիչներին, ժամանակի ընթացքում ենթարկվել է զգալի փոփոխությունների: IV–V դդ. Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Հովհան Ոսկեբերանի, Օգոստինոսի, Հիերոնիմոսի, Ամբրոսիոսի գրչի տակ Ճ. վերածվել է հռետորական օրենքներով հղկված մատենագր. տեսակի: Քրիստ. ճառագրության մեջ, ըստ բովանդակության, Ճ. բաժանվում է երկու տեսակի՝ բարոյաբանական և դավանական: Բարոյաբան. Ճ-ի դասական օրինակ է հատկապես Հովհան Ոսկեբերանի՝ Մատթեոսի Ավետարանի մեկնությունը (հրտ. 1826), որտեղ իբրև բնաբան՝ մեկնվող հատված, բերված է ավետարանական մի համար, որի յուրաքանչյուր արտահայտությունը՝ նայած իր խորքի, բացատրվում է, իսկ վերջում զետեղված հորդորակը պարունակում է բացատրության բարոյախոս. եզրակացությունը կամ պատգամը: Դավան. ճառագրության առավել ներկայանալի օրինակներ են Աթանաս Ալեքսանդրացու և Գրիգոր Նազիանզացու Ճ-երը, որտեղ նախ բերվում է գաղափար. հակառակորդի տեսակետը, և հետո շարադրվում այդ տեսակետի աստվածաբան. ժխտումը: Արդեն IV դարից սովորություն է դարձել կարող քարոզիչներ չունեցող եկեղեցիներում ընթերցել առավել մեծ հեղինակություն վայելող եկեղեցու հայ-

662

րերի Ճ-երը: 529-ին տեղի ունեցած նահանգային մի եկեղեցաժողովի կանոնի համաձայն, «եթե երեցը հիվանդության պատճառով անկարող է ինքը քարոզելու, ապա սարկավագը պետք է կարդա սուրբ հայրերի ճառերը»: Հայ իրականությունում տարածված են եղել հատկապես Գրիգոր Ա Լուսավորչի անունով հայտնի «Յաճախապատում ճառքը», ինչպես նաև՝ Հովհաննես Ա Մանդակունու, Եղիշեի, Զաքարիա Ա Ձագեցու և այլոց Ճ-երը, որոնք շարադրված են քրիստոնեական ճառագրության լավագույն ավանդների հետևողությամբ: VII դարից հետո գրի առնված Ճ-երը զետեղվել են մասնավոր ժողովածուների մեջ՝ պատշաճեցվելով եկեղեց. տոնի խորհրդին (տես Ճառընտիր): Գրկ. Կանոնագիրք Հայոց, աշխատասիր. Վ. Հակոբյանի, հ. 1, Ե., 1964, էջ XXII–XXIII: Ք ե ն դ ե ր յ ա ն Հ., Հովհան Մայրագոմեցի, Ե., 1973, էջ 98–103: Հակոբ Քյոսեյան

ՃԱՌԸՆՏԻՐ, Տ ո ն ա կ ա ն (լատ. Homeliaire), ճառերի ընտրանի, ժողովածու. բովանդակում է ճառեր, քարոզներ, մեկնողական երկերից քաղված առանձին հատվածներ, աղոթքներ, տեսիլքներ, վարքեր (տես Վարքագրություն), վկայաբանություններ, պատմագրական գործերից բերված առանձին հատվածներ, թղթեր (նամակներ), կանոններ, զրույցներ ևն: Նախապես կոչվել է Տ ո ն ա կ ա ն, քանի որ ամփոփել է համաքրիստ., ինչպես նաև հայ սրբերի վկայաբանությունները՝ համակարգված ըստ քրիստ. տոների: Հետագայում ժողովածուի մեջ ներմուծվել են ճառական միավորներ (այստեղից էլ՝ Ճ. անվանումը): Ճ. հայ միջնադարի ձեռագրական մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում: Նյութերի բազմազանությունն ու բովանդակության հարստությունը այն դարձնում են հայագիտության ամենատարբեր մարզերի համար տևապես օգտագործելի և շահեկան մի սկզբնաղբյուր (օր., նշանավոր «Մշո Ճառընտիրը», Մատենադարան, ձեռ. դ 7729, պարունակում է 327, Փարիզի Ազգ. գրադարանի դ 110 ձեռագիրը՝ 233, դ 116–118 ձեռագիրը՝ 287 նյութ-միավոր ևն): Ճ. ժողովածուի կազմավորումը կապվում է Սողոմոն Մաքենացու անվան հետ: Առաջին անգամ նրա ջանքերով, 747-ին մեկտեղվել են ճառական բնույթի զանազան նյութ-միավորներ: Ճ. ժողովածուի նյութերը հիմնականում դասավորված են համաձայն Տոնացույցի և պատշաճեցված են տվյալ տոնի խորհրդին՝ այն