Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեկնաբանելու կամ տարփողելու նպատակով: Այս առումով Ճ. որոշ չափով նման է Տոնապատճառ ժողովածուին: Սակայն, եթե Տոնապատճառի նյութերը, համեմատաբար նույնական լինելով թե՛ բովանդակությամբ և թե՛ հերթագայությամբ, սահմանափակվում են բացառապես տոների պատճառների, շարժառիթների մեկնաբանությամբ և հետապնդում են նեղ, ուսումնագիտ. նպատակներ, ապա Ճ. ժողովածուները, ենթարկվելով դարի պահանջին և հոգևոր շահագրգռություններին, ժամանակի ընթացքում համալրվում են նորանոր ու բազմաբնույթ նյութերով: Ճ. ժողովածուի նյութերն առհասարակ տարբեր ձեռագրերում ունեն տարբեր կազմ և դասավորություն: Սակայն ընդօրինակման ժամանակով իրար մոտ ձեռագրերում նկատվում է նյութերի և դրանց հերթագայության որոշ նույնություն կամ նմանություն: Այդպիսին է Երևանի Մատենադարանի դդ 7729 (1200–02), 996 (1442), 993 (1456) ձեռագիր Ճ-ների պարագան, որոնցում Հիսուսի ծննդյանը, մկրտությանը, Մարիամ Աստվածածնին և Անտոն Անապատականին նվիրված ճառական միավորները (հոդվածները) լիովին նույնական են: Սակայն մեծ մասամբ այդ նույնականությունը խախտվում է. նույն տոնը ներկայացվում է տարբեր մատենագրական միավորներով: Քիչ չեն և այն դեպքերը, երբ Ճ-ում նույն տոնի տակ զետեղված են լինում մեկից ավելի ճառական միավորներ (ձեռ. դ 996, Պետրոս Ալեքսանդրացու և Աբիսողոմ սարկավագի պատմությունն ու վկայաբանությունը, ԻԵ–ԻԷ), իսկ մյուսում (ձեռ. դ 993)՝ մեկ միավոր (ԾԲ, որ նույնական է ձեռ. դ 996-ի ԻԶ միավորին): Պատկերազարդումը տես ներդիր XI-ում, 11.2, 2-րդ պատկերը: Գրկ. Մա թ ե վ ո սյ ա ն Ա., Ե՞րբ և որտե՞ղ է գրվել Մշո Տոնական-Ճառընտիրը, ԲՄ, դ 9, 1969: V a n E s b r o e c k M., Z a n e t t i U., Le manuscrit լrռvan 993 inventaire des piռces, “Revue des ռtudes armռniennes”, t. XII, 1977, p. 123–167; Va n E s b r o e c k M., Description du rռpertoire de l’homռliaire de Muպ (Matռnadaran 7729), նույն տեղում, t. XVIII/1–2, 1984, p. 237–280. Հակոբ Քյոսեյան

ՃԳՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ճ գ ն ա կ ե ց ո ւ թյ ո ւ ն, հասարակությունից առանձնացած որոշակի ապրելաձև, որի նպատակն է զսպել և սահմանափակել մարդկային բնության մարմնավոր մղումներն ու հակումները հանուն

հոգևոր և բարոյական ՃԳՆԱՎՈՐ. կատարելագործման: Ճ. զատորոշվում է անապատականությունից: Վերջինս նաև հոգևոր ընդդիմություն է հասարակության մեջ առկա մերժելի երևույթներին, մինչդեռ Ճ. հոգևոր ներանձնական կյանքի մի ճանապարհ է և ենթադրում է հոգևոր մաքրագործմամբ ու կենտրոնացումով հաղորդակցում Աստծո հետ: Քրիստոնեության մեջ Ճ. երևան է եկել II– III դդ. (Եգիպտոսի անապատներում), երբ շատ քրիստոնյաներ, հետևելով Եղիա մարգարեի և Հովհաննես Մկրտչի օրինակին, հրաժարվել են աշխարհիկ կյանքից ու վայելքներից, հեռացել են անապատներ, տրվել ճգնության և աղոթքի: Առաջին քրիստ. ճգնավորները (նշանավոր էին Պողոս Թեբեացին, Անտոն Անապատականը, Պախոմիոսը և ուր.), որոնք նաև առաջին անապատականներն էին, չեն ունեցել նվիրապետ. աստիճաններ, այլ, հովվական և այլ պարտավորություններից զերծ լինելով, ինքնազրկմամբ ձգտել են հասնել բարոյական մաքրության և Աստծո հետ մերձեցման: IV դ. Ճ. տարածում է ստացել նաև Պաղեստինում, Կապադովկիայում, Հայաստանում, ավելի ուշ՝ Եվրոպայում (հատկապես՝ Իտալիայում և Իսպանիայում): Սակայն Ճ-յան խստակրոն կենսակերպը եկեղեցու կյանքում մեծ տարածում չի ստացել, և շուտով ճգնավոր. խմբերը միավորվել են, ստեղծվել են միաբանություններ, հաստատվել են կանոններ (այդ գործում մեծ դեր են խաղացել հատկապես Բարսեղ Կեսարացու վանական կանոնադրությունները), որոնք պարտադիր էին բոլորի համար. բացառվում կամ չէին խրախուսվում ծայրահեղությունները: Հիմնվել են առաջին վանքերը, որոնց մեջ աստիճանաբար ներառվել են նաև եկեղեցու ծառայողները՝ կուսակրոն հոգևորականները (տես Կուսակրոնություն): Ասկետիկ, խստակրոն Ճ., իր որոշ առանձնահատկությունները պահպանելով հանդերձ, միջին դարերում իր տեղը զիջել է վանականությանը: Ճգնավորների համառոտ վարքերը և նրանց հոգեշահ խրատներն ամփոփված են «Վարք հարանց» կոչված ժողովածուներում: Ճ-յան հիմքում ընկած է մարդկային բնության ներքին երկվության գաղափարը: Հոգին և մարմինը համարվում են գոյաբանորեն հակադիր սկզբունքներ, ընդ որում՝ հոգին, ունենալով ավելի բարձր կարգավիճակ, պետք է գերիշխի մարմնի վրա: Ճգնակեցությունը

663