Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/778

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վում Ն. հռչակվել է Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոն. դավանանք: Մծբինը դարձել է նեստոր. մշակույթի կարևորագույն կենտրոնը. այնտեղ հիմնված աստվածաբան. դպրոցը փոխարինել է Եդեսիայի դպրոցին: Նեստորականները բավականին մեծ քարոզչ. գործունեություն են ծավալել ամբողջ Արևելքում. Ն. տարածվել է Արաբիայում, Միջին Ասիայում՝ հասնելով մինչև Հնդկաստան և անգամ՝ Չինաստան: Արաբ. տիրապետության շրջանում Ն. մեծ ծաղկում է ապրել: XIII դ. նեստորական պատրիարքության ենթակայության տակ կար 25 մետրոպոլիտություն և 150 եպիսկոպոսական թեմ: Այս ժամանակներից էլ սկսվել է Ն-յան անկումը: Մոնղոլ. արշավանքները կործանարար են դարձել ոչ միայն խալիֆայության, այլև Նեստորական եկեղեցու համար. մազապուրծ եղած նեստորականները քաշվել են Քրդստանի անմատույց լեռները: XVI դ. սկզբից բնակություն են հաստատել Ասորիքում և Միջագետքում՝ ընդունելով թուրք. հպատակություն, ինչը խիստ անբարենպաստ է եղել նրանց համար, և նրանք հովանավորություն են փնտրել Արևմուտքում: Նեստորականների մի մասը միացել է Հռոմի եկեղեցուն (քաղդեացիներ), մի փոքր մաս էլ՝ 1898-ին Ռուս ուղղափառ եկեղեցուն: Նեստորականները (կոչվում են ասորիներ) ներկայումս ապրում են հիմնականում Իրաքում, Իրանում և Սիրիայում: Նրանց թիվը կազմում է 175 հզ. (ներառյալ ԱՄՆ գաղթածները): Հոգևոր կենտրոնը Իրաքում է, առաջնորդն է պատրիարքը (կոչվում է Անտիոքի պատրիարք): Նեստոր. եկեղեցին հորջորջվում է նաև Արևելքի եկեղեցի կամ Պարսից եկեղեցի: 1984-ին նեստոր. պատրիարքը և Հռոմի պապը ստորագրել են մի դավան. համաձայնագիր, որով նեստորականները պաշտոնապես հաղորդության մեջ են մտել Հռոմի եկեղեցու հետ: Հայ եկեղեցին անմասն չի մնացել հականեստոր. պայքարից, որի վկայություններից է Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի թղթակցությունը (պահպանվել է «Գիրք թղթոցում») Կ. Պոլսի Պրոկղ պատրիարքի հետ: Ն. Հայ եկեղեցին դատապարտել է Դվինի 506-ի և 554-ի ժողովներում (տես Դվինի եկեղեցական ժողովներ): Ն-յան դեմ պայքարը Հայ եկեղեցու ուշադրության կենտրոնում է եղել մինչև VII դ. սկիզբը: Պարսկաստանում Ն-յան դիրքերի թուլացումով հականեստոր.

պայքարը կորցրել է իր ՆԵՐԲՈՂ կարևորությունը Հայ եկեղեցու համար, սակայն շարունակել է մնալ հայ հակաճառ. գրականության գլխավոր թեմաներից մեկը՝ երբեմն նույնացվելով քաղկեդոնականության հետ: Գրկ. Կյ ո ւ ր ե ղ Ա լ ե ք ս ա ն դ ր ա ց ի, Գիրք պարապմանց, ԿՊ, 1717: Գ ր ի գ ո ր Տ ա թ ե վ ա ց ի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729: Կնիք հաւատոյ…, Էջմիածին, 1914: Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Հ ո վ ս ե փ յ ա ն Գ., Խոսրովիկ Թարգմանիչ, Վաղ-պատ, 1899: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ.1, ԿՊ, 1912: կ Տ ր վ Տ Չ Ծ.ն., ԼրՑՏՐՌÿ ւՐՌրՑՌՈվրՍՏռ ՓպՐՍՉՌ, ըՐþրրպսՖ, 1964; ը Տ ս Տ Ց Տ Չ Թ.Թ., խպՍՓՌՌ տՏ ՌրՑՏՐՌՌ ՊՐպՉվպռ ՓպՐՍՉՌ, Ց. 4, Ծ., 1994; L o o f s F., Nestoriana, Halle, 1905; B e t h u m e - B a k e r J.F., Nestorius and His Teaching, with Special Reference to the Newly Recovered Apology of Nestorius, Camb., 1908; F l o r o v s k y G.V., Byzantine Fathers of the V–VIII [centuries], 1933; G r i l l m e i e r A., Christ in Christian Tradition, v. 1,2, 1975. Մեսրոպ քհն. Արամյան

ՆԵՐԲՈՂ, փոքրածավալ սրբախոսական գրականության ժանր: Հայ միջնադարյան գրականության մեջ սկզբնավորվել է V դ., հանդես եկել թեմատիկ կառուցվածքային ոճաարտահայտչ. այն հատկանիշներով, որոնք արդեն մշակվել էին քրիստ. առաջին դարերի բյուզ. գրականության մեջ: Ն-ի, իբրև գրական ժանրի, տեսական սահմանումը և նրա հատկանիշների բնութագրումը տրվել է «Պիտոյից գրքում», որը բովանդակում է անտիկ ճարտասանության հիմն. դրույթները: Գրքի թարգմանությունը, ինչպես և առանձին մասերի հեղինակությունը, վերագրվում է Մովսես Խորենացուն. «Ներբողեան է բան արտադրական եղելոց բարեաց…»,– ասված է գրքում: Այստեղ առկա է Ն-ի էական հատկանիշների ըմբռնումը. Ն. բարի գործերի, առաքինության գովերգությունն է: Ն-ի սահմանումը առավել հստակ է Թեոն Ալեքսանդրացու «Յաղագս ճարտասանական կրթութեանց» ձեռնարկում, որը նույնպես հայերեն է թարգմանվել V դ.: Ըստ նրա, Ն. այն խոսքն է, որը ցույց է տալիս որոշակի անձանց մեծությունը՝ նրանց առաքինի գործերով և այլ բարի հատկանիշներով: Այս միտքը անվերապահորեն ընկալելի է եղել հայ միջնադարյան գրականության մեջ: Ն. հյուսելու կարգ ու կանոնները լայնորեն կիրառվել են վարքերի, ճառերի, գովեստների, անգամ պատմագրության մեջ: Անտիկ աշխարհում Ն-ի նյութը մարդն էր, երկրայինը, մինչդեռ քրիստոնեության դա-

777