ԱՎԵՏԱՐԱՆ
հրատարակությունների, ժխտական կեցվածք է որդեգրել Հայաստանյայց եկեղեցու, նրա դավան․ առանձնահատկությունները ներկայացնող ծեսերի նկատմամբ։ Քննադատել է Կաթոլիկ եկեղեցուն, հերքել պապի անսխալականության, նրա՝« գերագույն դատավոր » լինելու և քրիստ․ եկեղեցիների մեջ նախապատիվ լինելու տեսությունը։
Կրոն․ թեմաներով քարոզների մեջ «Ա.» կարևոր նշանակություն է տվել Ավետարանի ու բնագիտության համերաշխության հարցին։ Պարբ-ը առաջարկել է ճիշտ մեկնել Ս. Գիրքը, քանի որ բնագիտությունը հերքում է ընդամենը սխալ մեկնությունները և ոչ բուն Ս. Գիրքը։ «Կրոնական լուրեր» խորագրի տակ «Ա.» արտացոլել է բողոքականության հաղթարշավը եվրոպ․ երկրներում, Ասիայում, Աֆրիկայում, Հնդկաստանում և մասնավորապես օսմ․ Թուրքիայում։ Տպագրել է ուշագրավ վիճակագր․ տվյալներ Կիլիկիայում, Արմ․ Հայաստանում, փոքրասիական հայաբնակ շրջաններում և Արլ․ Հայաստանում գործող հայ ավետարանականների վերաբերյալ։ Հրապարակել է տեղագր-աշխարհագր․, պատմ․ ակնարկներ քրիստ․ վաղեմի սրբավայրերի, տաճարների, ճարտ․ կոթողների մասին։ Ալբերտ Խառատյան
ԱՎԵՏԱՐԱՆ, Աստվածաշնչի երկու հիմնական մասերից երկրորդի՝ Նոր կտակարանի առաջին չորս գրքերի ընդհանուր և դրանցից յուրաքանչյուրի առանձին անվանումը։ «Ավետարան»-ը հունարեն «εναγγελiον»(էվանգելիոն) բառի թարգմանությունն է, որ նշանակում է բարի լուր։ Քրիստ․ գաղափարախոսության ըմբռնմամբ այդ բարի լուրը՝ ավետիսը, որ տրվել է մարդկությանը, Աստծո և մարդու միջև կնքվող հաշտությունն էր, որով մարդ արարածն արժանի է դարձել Աստվածային շնորհին, այսինքն՝ լինելու ժառանգորդը «երկնային արքայության», ինչը և տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի միջոցով։ I դ․ քրիստոնյաներն «ավետարան» բառն օգտագործել են այդ իմաստով։ Նույն իմաստով է այն օգտագործվում հուն․ Նոր կտակարանի նախն․ տեքստում։ II դարից սկսած «ավետարան» անվանումը հիմնականում տրվել է Նոր կտակարանի առաջին չորս գրքերին։ Դրանք են՝ Ավետարան ըստ Մատթեոսի, Ավետարան ըստ Մարկոսի, Ավետարան ըստ Ղուկասի, Ավետարան ըստ Հովհաննեսի։
Ա-ների գրության երեք հիմն․ շարժառիթներն էին․ ա. Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկությանը հաղորդակից դարձնել աստվածային բարի լուրին, բ․ Քրիստոսի երկրային կյանքի եկեղեց. բանավոր ավանդությունը վերածել գրավոր վկայության, ինչը I դ․ եկեղեցու հրամայականն էր, գ․ բավարարել I դ․ եկեղեցու քարոզչ․ և ծիսական որոշ կարիքներ։ Ա-ների միջոցով եկեղեցին մարդկությանը բացատրում է, թե ինչպես է ծնվել Հիսուսը, ինչ ճանապարհ է անցել իր երկրային կյանքում, ինչ է քարոզել, սովորեցրել մարդկանց, ինչպիսի հրաշքներ է գործել, հանուն ինչի է խաչվել, մահը հանձն առել և ի վերջո՝ հարություն առել։ Ա-ները թեև ներկայացնում են Հիսուս Քրիստոսին, սակայն նրա ամբողջական կենսագրությունը չեն, այլ Քրիստոսով ներկայացնում են քրիստ. վարդապետության հիմնադրույթները։ Ա-ները Տիրոջ կյանքից և վարդապետությունից առնված առանձին դեպքերի, դրվագների և խոսքերի շարադրանքն են, որոնք եկեղեցու հարուստ ավանդության մի մասն են միայն։ Այդ հատվածական տեղեկությունների հիմն․ նպատակն է ցույց տալ, որ Քրիստոսով իրականացան մարդկության փրկության համար տրված Աստծո խոստումները։ Չորս Ա-ներից յուրաքանչյուրն ունի Հիսուս Քրիստոսի անձը, դեպքերը և ուսուցումները շարադրելու իր ուրույն տեսակետը։ Առաջին երեքը ձևի և բովանդակության ընդհանրության պատճառով ստացել են Համատեսական (synoptique) անվանումը և տարբերվում են վերջինից՝ Հովհաննեսի Ավետարանից։ Առաջին երեք Ա-ներում նկարագրվում է Քրիստոսի առավելապես մարդկային կողմը, իսկ չորրորդում՝ աստվածայինը։ Այդ պատճառով Համատեսական Ա․ հին մեկնիչներն անվանել են «մարմնական», իսկ վերջինը՝ «ոգեկան»։ II դարից սկսած ի հայտ են եկել պարականոն, կեղծանուն Ա-ներ (տես Պարականոն գրքեր), որոնցից հիշատակելի են Պետրոսի ավետարանը, Հակոբոսի նախավետարանը, Թովմասի ավետարանը կամ Քրիստոսի մանկությունը, Նիկոդեմոսի, Փիլիպպոսի, Մարիամի ավետարանները ևն, սակայն եկեղեցու հայրերի հաստատած Նոր կտակարանի կանոնի (տես Կանոնական գրքեր) ավետարանական գրքերը