Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գնունու և Մանաճիհր Ռշտունու առաջնորդությամբ։ Վկայաբանության մեջ, հիշյալ երկուսից բացի, հանվանե հիշատակված են Ատոմ Գնունու որդին՝ Վարսը, ապա Վարս Ոստանիկը, Ներսեհ Երվանդունին և Վարձավոր Արծրունին։

Ա․, կանխազգալով հայ զինվորներին դավանափոխ անելու Պարսից արքունիքի մտադրությունը, հանուն քրիստ․ հավատի խուսափել են Պարսից արքայի հրամանը կատարելուց և, փոխանակ մեկնելու հրամայված վայրը, ուղղվել են դեպի Հայաստան։ Պարսկ․ զորքը հետապնդել է նրանց և Ա-ց մի մասին շրջապատել Անձևացյաց գավառում, լեռների մեջ։ Ատոմ Գնունուն այնտեղ սքանչելի տեսիլք է երևացել՝ կամարաձև լույս և ահատեսիլ մարդ, որը բաժանել է վարդերից հյուսված պսակներ՝ նշանակ սուրբ նահատակության, որը և կատարվել է շուտով։ Մարտիրոսված գնդի զինվորների մասունքների ամփոփման վայրում կառուցվել է Ձիակալ անունով եկեղեցի։ Իսկ մյուս գունդը Մանաճիհր Ռշտունու գլխավորությամբ պարսից զորքի կողմից նահատակվել է Ռշտունյաց գավառում։ Նահատակման վայրում, ի հիշատակ նրանց, կառուցվել է Ոչխարանից կոչվող եկեղեցին։

Ա-ց վկայաբանությունը, որը գրի է առնվել V դ․, VII–VIII դդ․, թարգմանվել է վրացերեն։

Հայսմավուրքները Ա-ց հիշատակի օրը նշանակել են օգոստ․ 19-ին․ Հայ եկեղեցին նրանց տոնը նշում է Բուն Բարեկենդանից երկու շաբաթ առաջ՝ երկուշաբթի օրը։

Ունեն Մանկունք կոչվող մի շարական․ Աղաչեմք զքեզ, Տէր, բարեխոսութեամբ Սրբոց Ատովմեանց․․․։

Ատոմյանք երկրորդք, Նոր Ատոմյանք (նահ․ 853, ք․ Դվին), IX դարի տոնելի քրիստոնյա նահատակներ՝ 150 հոգի։ Անվանումը ստացել են իրենց առաջնորդ Ատոմ Անձևացու (Աղբակ գավառի Որսիրանք գյուղից) անունից։ Նահատակվել են արաբ․ տիրապետության շրջանում, ոստիկան Բուղայի ձեռքով, հավատուրացության առաջարկից հրաժարվելու համար։ Վկայաբանությունը (Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն, 1867, գլ․ 25։ Ասողիկ, Պատմութիւն տանն Արծրունեաց, 1887, դպր․ III, գլ․ 8) մանրամասն նկարագրել է նրանց չարչարանքներն ու մարտիրոսական պսակ ընդունելը։ Հանվանե հիշատակվել են Ատոմ Անձևացու 6 կամ 7 հավատակիցներից երեքը՝ Մլեհ Վարաժնունին, Գեորգ Բողկացին և Վասակ Ակեացին։ Հովհաննես Դ Ովայեցին այս Ա-ց համար նշանակել է հիշատակության հատուկ օր՝ նոյեմբերի 19-ը։

Ներկայումս Հայ եկեղեցին նրանց հիշատակը տոնում է առաջին Ա-ց հետ։

Գրկ․ Չամչյանց Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 2, Վնտ․, 1785, էջ 20։ Ավգերյան Մ․, Լիակատար վարք և վկայաբանութիւն․․․, հ․ 2, Վնտ․, 1811, էջ 113–120։ Սոփերք հայկականք, հ․ 19, Վնտ․, 1854։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Սուրբերու կյանքը, [ժող․], Բեյրութ, 1994։ կՈՎÿՑվՌՍՌ ՈՐՎÿվրՍՏռ ՈչՌՏչՐՈՒՌՌ, ժ․, 1973, ր․ 186–194․

Քնարիկ Տեր-Դավթյան

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, իրանահայության հնագույն թեմն է․ ընդգրկում է Ատըրպատականի տարածքը (Իրանի Արլ․ և Արմ․ Ադրբեջան նահանգները)։ Առաջնորդանիստը՝ Թավրիզի Ս․ Աստվածածին եկեղեցի։

Ատրպատականում Հայ առաքելական եկեղեցու թեմերը հիշատակվում են XII դարից։ Մինչև 1833-ը Ա․ թ-ի կենտրոնը եղել է Արտազի (այժմ՝ Մակու) Ս․ Թադե վանքը, այնուհետև թեմի առաջնորդ Նիկողայոս Կարբեցի եպիսկոպոսն այն տեղափոխել է Թավրիզ։ Մինչև 1956-ը Ա․ թ․ ենթարկվել է Մայր աթոռ Ս․ Էջմիածնին, այնուհետև՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը։

XX դ․ սկզբին թեմի տարածքում բնակվել է ավելի քան 30 հզ․ հայ, հետագայում հայրենադարձության և արտագաղթի հետևանքով նրանց թիվը նվազել է և 1980-ական թթ․ սկզբին կազմել շուրջ 17 հզ․։ Թեմի տարածքում կա շուրջ 180 եկեղեցի և վանք, որոնցից կանգուն են 40-ը։ Նշանավոր են Արտազի Ս․ Թադե (VI–IX դդ․) և Ս․ Ստեփանոս Նախավկա (VII–IX դդ․) վանքերը, Խոյի Ս․ Սարգիս (1120), Սալմաստ գավառի Ղալասար գյուղի Ս․ Սարգիս(1806), Թավրիզի Ս․ Աստվածածին (1872), Ս․ Սարգիս (1845) եկեղեցիները։ Ա․ թ-ի բարձրագույն օրենսդիր մարմինը չորս տարով ընտըրվող թեմական պատգամավորական ժողովն է՝ բաղկացած 17 անդամից։ Պատգամավոր․ ժողովն ընտրում է 7 հոգուց բաղկացած թեմական խորհուրդ, որի նախագահը թեմակալ առաջնորդն է։ 1967-ին Ատրպատականի առաջնորդարանը և թեմական խորհուրդը պաշտոնապես ճանաչվել են որպես կրոնամշակութ․ և բարեգործ․ ընկերակցություն և արձանագրվել Ատրպատականի ընդհանուր հայության Առաջնորդարանի