Ծաղկաձորի, Գեղարքունյաց, Դարալագյազի, Վաղարշապատի, Աշտարակի, Ապարանի, Բաշ Ապարանի, Սարդարապատի, Հրազդանակողմյան, որոնք նույնպես շուտով վերացել են, և Երևանի թեմը դարձել է ձևական կամ անվանական։
Ստալինյան հալածանքների տարիներին փակվել են թեմի տարածքում գործող գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը, բանտարկվել, աքսորվել կամ գնդակահարվել է հոգևորականների զգալի մասը, Երևանում քանդվել են Ս․ Պողոս-Պետրոս եկեղեցին (այժմյան Մոսկվա կինոթատրոնի տեղում), Գեթսեմանիի մատուռը (Օպերայի և բալետի ազգային թատրոնի տեղում), Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Ե․ Չարենցի անվ․ դպրոցի տեղում), Ս․ Հակոբ եկեղեցին, Կոզեռնի մատուռը և միջնադարյան համանուն գերեզմանոցը (ԱԺ շենքի տեղում) ևն։
Երևանի թեմը, արդեն հին անունով (Արարատյան հայրապետական), աննշան արտոնություններ է ստացել 1960-ական թթ․, Վազգեն Ա-ի կաթողիկոսության շրջանում։ 1989-ին նրանից առանձնացվել է Սյունյաց թեմն իր այժմյան տարածքով, իսկ 1991-ին՝ Գուգարքի թեմը։ 1996-ի մայիսի 30-ին, Գարեգին Ա-ի հայրապետ․ տնօրինությամբ թեմից անջատվել և առանձին միավոր են կազմել Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի թեմերը։
Ա․ հ․ թ․ ներկայումս իր մեջ ներառում է Երևան քաղաքը, Արարատի մարզը և Սևանի վանքը։ Թեմն ունի 17 գործող եկեղեցի և վանք, 8 մատուռ։
Ա․ հ․ թ-ի տարածքում են գտնվում Դվինի կաթողիկոսարանի համալիրը, Խոր վիրապ (ենթարկվում է Մայր աթոռին), Ս․ Հովհաննես Կարապետ, Հավուց թառ, Աղջոց վանքերը, Երևանում՝ Ավանի Ս․ Հովհաննես (VI դ․), Քանաքեռի Ս․ Աստվածածին (XVII դ․), Նորագավթի Ս․ Ծիրանավոր (XVIII դ․), Ս․ Սարգիս (XIX դ․, վերակառուցված՝ XX դ․) եկեղեցիները, Արարատի մարզում՝ Մրգավանի Ս․ Հակոբ, Արգավանդի Ս․ Սարգիս, Վերին Արտաշատի Ս․ Աստվածածին, Արարատի Ս․ Հակոբ, Դալարի Ս․ Աստվածածին, Գեղարքունիքի մարզում՝ Սևանավանքի Ս․ Առաքելոց և Ս․ Կարապետ եկեղեցիները։
Ա․ հ․ թ-ի գործող եկեղեցիներն են՝ Երևանում՝ Ս․ Սարգիս, Ս․ Զորավոր, Ս․ Կաթողիկե, Կոնդի Ս․ Հովհաննես, Նորագավթի Ս․ Գևորգ, Նորք-Մարաշի Ս․ Աստվածածին, Քանաքեռի Ս․ Հակոբ, Մալաթիայի Ս․ Աստվածածին, Եռաբլրի Ս․ Վարդանաց, Շենգավիթի Ս․ Խաչ մատուռը։
Երևանում գործում են 3 Հայորդաց տներ (Արաբկիր, Մալաթիա, Նորք թաղամասերում), Հայ եկեղեցու երիտասարդաց միությունը (ՀԵԵՄ), Քրիստոնեական դաստիարակության դպրոցների կենտրոնը (ՔԴԴԿ), Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի մասնաճյուղը, Շողակաթ հեռուստակենտրոնը, Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակը, Քանաքեռի մանրանկարչության կենտրոն դպրոցը, բարեգործական ճաշարաններ։ 2000-ից լույս է տեսնում Շողակն Արարատյան երկշաբաթաթերթը։
Ա․ հ․ թ-ի առաջնորդական փոխանորդն է Նավասարդ եպս․ Կճոյանը (1999-ից)։
Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․7, 1-ին պատկերը, քարտեզը՝ ներդիր XVII-ում, 17․2։
Գրկ․ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Ե․, 1983։ Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, աշխատասիր․ Ե․ Տեր-Մինասյան, Ե․, 1994։ Գիրք թղթոց, 2 հրտ․, Երուսաղեմ, 1994։ Թովմա Մեծոփեցի, Յիշատակարան, Թ․, 1892։ Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Ե․, 1990։ Սիմեոն Երեվանցի, Հիշատակարան, տես Դիվան հայոց պատմության, հ․ 3, Թ․, 1894, հ․ 8, Թ․, 1908։ Շահխաթունյանց Հ․, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի․․․, հ․ 2, Էջմիածին, 1842։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։ Հովսեփյան Գ․, Հավուց թառի Ամենափրկիչը, Երուսաղեմ, 1927։ Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության (1921–1938 թթ․), Ե․, 1994։
Պիոն Հակոբյան
ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, տես Դավանանք Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոդվածում։
ԱՐԳԵԼԱՆԻ Ս․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառում, Ծաղկանց լեռների հարավային լանջին, բարձր քարաժայռի վրա։ Հիշատակվում է XIII դարից, Տեր Հուսկանորդի Ստեփանոսի անվան հետ կապված։ 1251-ին, վերջինիս մահից հետո նրա գերեզմանի վրա, Ա․ Ս․ Ա․ վ-ից ոչ հեռու, հիմնվել է Բերկրիի Ս․ Ստեփանոս վանքը, և երկու վանքերը մեկ միաբանություն են կազմել։ Ա․ Ս․ Ա․ վ․ XV դ․ դարձել է առաջնորդանիստ, այստեղ գործել է գրչության կենտրոն։ 1462-ին վանք է այցելել Աղթամարի Զաքարիա կաթողիկոսը։ XVI դ․ վանքում գործել են գրիչ և տաղասաց Եղիա Բերկրեցին ու Անդրեաս Արգելանցին։ XIX դ․ վանքն ունեցել