Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Բառք եբրայեցւոց»-ի վրա։ Այս շրջանից հայտնի է Աստվածաշնչի երեք բացատր․ և մեկ հատուկ անունների բառարան։ Բացատր․ բառարանները չունեն այբբենական բառաշարք, այլ բաղկացած են մեծ ու փոքր առանձին բառացանկերից, որոնք բացատրում են Աստվածաշնչի այս կամ այն գրքի, երբեմն էլ առանձին գլուխների բառերը («Բառք ի գրոցն Ելիցն», «Բառք ի գրոց Թուոց», «Բառք ի գրոց մարգարէին Դանիէլի», «Գաղատացւոց գլխոյն» ևն)։ Այս կարգի բառարաններից է «Բառք Սուրբ Գրոց»-ը (Մատենադարան, ձեռ․ դ 2292, 5132), որն ընդգրկում է ծիս․ տեսակետից առավել գործածական աստվածաշնչյան գրքերի (Սաղմոսներից մինչև Նոր կտակարանի վերջը) բառերի բացատրությունները։ Բառարանը պարունակում է շուրջ 1200 գլխաբառ։ Նույն կառուցվածքն ունի «Լուծումն բառից յԱստուածաշունչ գրոց» բառարանը, որը XVII դ․ կազմել է Երեմիա Մեղրեցին։ Նախորդի վրա հիմնված այս բառարանը բաղկացած է 3700 գլխաբառից, մեկնություններն այստեղ բավական ընդարձակ են։ Մյուս՝ «Այս բառք Աստուածաշունչ գրոց» բառարանը պարունակում է 1900 գլխաբառ, որից 1600-ը առկա է Երեմիա Մեղրեցու բառարանում։ Ի տարբերություն իր նախորդների, այստեղ բառերը դասավորված են այբբենական կարգով։ Բառարանում առկա են ընդարձակ, նկարագր․ բացատրություններ՝ տրված հավալուսն (անապատի թռչուն է), ճնճղուկ, մանրագոր, հուշկապարիկ, միեղջերու և այլ գլխաբառերի դիմաց։

XVII դ․ ստեղծվեցին «Յեբրայեցւոց, Քաղդեացւոց եւ Յունաց անուանց թարգմանութիւն», «Մեկնութիւն անուանց յեբրայեցւոց լեզուէ ի հայ բարբառ» բառարանները, որոնք բովանդակում են Աստվածաշնչի հատուկ անունների համառոտ բացատրությունն այբբենական կարգով։ Առաջին բառարանը, հրատարակված Ոսկան Երևանցու տպագրած Աստվածաշնչին կից (1666), տարածված լինելով հայաբնակ վայրերում, մուտք է գործել նաև վրաց․ մշակույթ։ Նրանից լայնորեն օգտվել է XVIII դ․ վրաց բառարանագիր Սուլխան-Սաբա Օրբելիանին՝ Աստվածաշնչի համաբարբառ կազմելիս։ Երկրորդ բառարանը՝ «Մեկնութիւն անուանց եբրայեցւոց»-ը, առաջին բառարանի 750 բառի դիմաց ունի 500 գլխաբառ։ Այստեղ բացատրություններն ավելի համառոտ են։ Երկու բառարաններն էլ հիմնված են «Բառք եբրայեցւոց» բառարանի վրա։ Առկա են Աստվածաշնչում հանդիպող անունները՝ իրենց թեք ձևերով, որոնք եբր-ում ունեն մի քանի իմաստ․ բերված են բառերի միայն գլխ․ իմաստները, հազվադեպ՝ մյուս իմաստները։ Երկու բառարանների հեղինակներն էլ աչքի են ընկնում եբր-ի, ասոր-ի, հուն-ի իմացությամբ և բառարանագր․ հմտությամբ։

Ա․ բ-ի լավագույն ավանդների հաշվառումով է կազմված Մխիթար Սեբաստացու «Բառարան յատուկ անուանց Աստուածաշունչ գրոց Հին եվ Նոր Կտակարանաց»-ը («Բառգիրք հայկազեան լեզուի», հ․ 2, 1769)։ Այստեղ տրված է անվան ուղիղ և թեք ձևը, ինչպես նաև՝ եբր․, հուն․ ստուգաբանությունը։

Գրկ․ Ամալյան Հ․, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (V–XV դդ․), Ե․, 1966, էջ 143–154։ Նույնի, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (XVI–XVII դդ․), Ե․, 1971, էջ 66–116։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 2, Ե․, 1976, էջ 1177–1242։
Հակոբ Քյոսեյան


ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԱՄԱԲԱՐԲԱՌ, Համաբարբառ Սուրբ Գրոց (համաբարբառ՝ ասոր․ da-mēhallétē – միախառնում, համախառնում բառի համարժեքը․ սկզբնապես կիրարկվել է համապատասխանություն, միաձայնություն, ներդաշնակություն իմաստներով), ընդհանուր իմաստով՝ որոշակի կարգով կազմված բառարան-ցուցիչ, որի նպատակն է երևան բերել Աստվածաշնչի գրքերի միջև եղած փոխհամաձայնությունը և աստվածաշնչյան հասկացությունների ու բառերի՝ տարբեր համատեքստերում ունեցած ստույգ իմաստները։

Ա․ հ-ների պատմության մեջ վաղագույնը Տատիանոս Ասորու «Համաբարբառ Ավետարանն» է, որն ի հայտ է եկել (180) Ավետարանների վավերականությունը կասկածի տակ առնող աղանդավոր․ գաղափարները մերժելու և Սուրբ գրոց ստուգությունը փաստելու հրատապ անհրաժեշտությամբ։ Ընդ որում, Տատիանոսի նպատակն էր, ի տարբերություն բոլոր հետագա կազմողների, ոչ թե ապացուցել, որ չորս Ավետարանների միջև առկա է բովանդակային դաշնություն, այլ ի հայտ բերել նրանց «անհամաձայնությունները» և վերացնել դրանք։ Ուստի նա փոխագուցել, միախառնել