Jump to content

Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընծան տանող դեսպանները բանաստեղծին գտան բաղնիսում, ծունկ չոքեցին և երկու տոպրակ փողը յանձնեցին նրան:

Ֆրդուսին, տեսնելով որ շահը իր խոստումը չէ կատարել, ոսկէ թումանների տեղ ուղարկել է արծաթ թումաններ, ծիծաղեց ու դառը ժպիտը երեսին փողը երեք բաժին արաւ, երկու բաժինը տւեց դեսպաններին, մնացածը բաղնիսի ծառային, որ իրան լողացրել էր: Ապա հագնւեց, դուրս եկաւ բաղնիսից, ցուպը ձեռքն առաւ հեռացաւ քաղաքից:

Մահմուդ շահը լսելով այդ մասին, սաստիկ բարկացաւ:

—Բռնեցէք Ֆլդուսուն և փղի ոտների տակ գցեցէք, հրամայեց նա.

Բայց Ֆրդուսին արդէն հեռացել էր մայրաքաղաքից: Թագաւորի բարկութիւնը շուտով անցաւ և նա փոխեց իր խիստ պատիժը:

Հեռանալով քաղաքից, Ֆրդուսին իր բարեկամի մօտ մի նամակ թողեց և խնդրեց որ քսան օրից յետոյ ուղարկէ շահին:

Նամակը ամբողջովին կայ և ահա դրա մի կտորը:

«Ներդաշնակ յանգերով ես երգեցի իմ հայրենիքի անցեալը, չարչարւեցի մինչև ութսուն տարեկան հասակս...և յանկարծ իմ բոլոր փայփայած յոյսերը ոտի տակ ընկան: