Jump to content

Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Վաթսուն հազար երկտողի մէջ ես երգեցի պատերազմները, վերգերի հարւածները, տէգերը, սաղաւարտները և զրահները, հրատապ անապատները, փղերը, չար ոգիները, որոնց հեծեծանքը հասնում է մինչև երկինք, փահլևանները, որոնք ընտելացած էին պատերազմի ձայնին, նշանաւոր թագաւորները բազմած իրանց լուսապայծառ գահերի վրայ։ Վաղուց մեռած են այդ թագաւորները, այդ դիցազունները, բայց իմ երկը կենդանացրեց նրանց անունները:

«Օ, շահ, ի՛մ երկը ես քեզ բերի և քո անունը պահ տւի գալող սերունդին:

«Մարդկային հիմնարկութիւնները կործանւում են կիզիչ արեգակի ճառագայթներից, անձրևից, բայց իմ երգերը մի հոյակապ շինութիւն է, որ չի վնասւում քամիներից և փոթորիկներից: Կանցնեն դարեր և իմ երգերը միշտ կը կարդան բանականութիւն ունեցող մարդիկ.

«Պարսից երկրի համար իմ երգած երգով ես յարութիւն տւի պարսկաստանին և մի ուրիշ թագաւոր ինձ կը նստեցնէր իր հետ գահին: Դու էլ, եթէ արքայական արիւնից լինէիր, իմ գլխին ոսկէ թագ կը դնէիր: Բայց դու, ստրկական արեան շառաւիղ, նախանձով ես լսում մեծ մարդկանց անունները:

«Երեսուն տարուց աւելի չարչարւեցի «գիրք թագաւորաց» ի վրայ այն յոյսով, որ դու քո