Jump to content

Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—«Ֆրդուսունն է», պատասխանում է Անսարին:

—Ֆրդուսո՞ւնն է: Նա դեռ կենդանի՞ է, ո՞րտեղ է նա:

—«Շատ ժամանակ է, որ նա չքաւորութիւնով ապրում է իր հայրենի քաղաքում և իր փոքրիկ այգին է մշակում:

Մտածմունքի մէջ ընկաւ Մահմուդը: Երևի նա յիշեց իր նախկին անարդարութիւնը: Պառկած դրութեան մէջ նա երկար մնաց և մտածում էր:

—Լսիր վերջապէս, Անսարի, ասաց նա։ Հրամայի՛ր թող իսկոյն և ետ դուրս քաշեն հարիւր ուղտ:

Ամենից առաջ նրանց կը բառնաս
Հակերով շորեր, փարթամ, նոր ու խաս,
Բաժակ ու գաւաթ գնոջ, ոսկեղէն,
Գոյնզգոյն տեսակ ընտիր քարեղէն:
Մի տարում գործած բոլոր բրդեղէն
Շալեր ու գորգեր, դիպակ, խասեղէն:
Նոյնպէս կը վերցնես այն մեծ ախոռից
Մի ամբողջ տասնեակ արար ձիերից:


Եւ էլ ինչ, էլ ինչ հարստութիւն, ասես որ առաջ չ՚եկաւ: Բոլորը թագաւորի հրամանով պէտքէ տարւէր Թուս քաղաքը: Մի ամբողջ նահանգից ժողոված հարկով միայն պարգևներ առնւեցին: