Jump to content

Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

16անձնական խոստմանդ համաձայն կը վարձատրես ինձ, կեանքիս մնացած օրերը կը խնամես, ինձ կը բարձրացնես: Դու բաց արիր քո գանձերը այն մտքով, որ վարձատրես իմ անկողոպտելի գանձը: Քո ընծայովը ես բաղնիսի փողը վճարեցի:»

Այդ նամակը յանձնեցին Մահմուդին: Նա հրամայեց ինչ էլ որ լինի հասնեն Ֆրդուսու ետևից: Բայց քսան օրւայ մէջ բանաստեղծը շատ էր հեռացել:

Ֆրդուսին երկար ժամանակ ծածուկ էր ապրում, թափառում էր տեղից տեղ: Վերջապէս նրա բարեկամները իմաց տւին, որ շահի բարկութեիւնը անցել է և նա կարող է վերադառնալ իր հայրենի Թուս քաղաքը և ազատ ապրել այնտեղ: Ֆրդուսին վերադարձաւ Թուս և այնտեղ իր փոքրիկ այգու մշակութեամբ պարապեց:

III

Վերջալոյսն է... շատրւանները գործում են․․․ Գորգը փռած, շահը վրան նստած է․ շուրջը փարթամ, հոտաւէտ ծաղիկներ, վայելչակազմ չինարիք, թզենիներ: Շահի տրամադրութիւնը տեղն է: Նա երգ է լսում:

— Ի՜նչ հրաշալի երգ է, բացականչում է Շահը, և ինչ գողտրիկ յանգեր: Այդ ո՞ւմ երգն է: