Այս հրաշագեղ նկարագրութիւնը, գերազանցօրէն գեղարւեստական, լի իմաստալից մտքերով և խորին փիլիսոփայութեամբ, այսպէս է վերջացնում Աբուլ-Ղասիմը—Ֆրդուսին-եդեմի բանաստեղծը:
Այդպէս է և, Աբուլ-Ղասէմ, Այս մեծ Շահի ափն ու ձեռ,
Առատ է նա դէպի մաքուր Առաքինի անհատներ...
Ես այս գիրքս նոյն վեհապանծ Շահին-շահի անունով
Նմանապէս երբ գրելու Ձեռնարկեցի իմ խօսքով,
Ես սրանում չորոնեցի Բացի միայն իմ անուն,
Որ ես մնամ, գուցէ գտնեմ, Եւ իմ ուխտած ցանկութիւն:
Այն ամենայն պահլևաններ Եւ աննւաճ պաբանոց,
Որոնց եղայ ես այս վէպում Նշանակով մատնացոյց,
Ամենքն էլ վաղուց արդէն Մեռել էին գնացել
Սակայն իմ այս խօսքով նորէն Կենդանացան ամենն էլ։
Այժմ ես եմ այդ մեռեալներին Իսայի պէս յարուցող,