Հոգիներին դէպ դրախտը Նոյնպէս ուղի ցոյց տւող
Որքան հաստատ կայ ու մնա Անիւն երկնի շրջւելով,
Կմնայ ինձ արքայավէպս Իր տեղումը կենալով:
Մի տեղ Ֆրդուսին գուսանի բերանը հետևեալ խօսքերն է դնում:
Տուր, մատռակ, Ջէմի բաժակ, Շրթանց անուշ այդ գաւաթ,
Գինով սրտից տխրութեան ժանգ Սըբւում, դառնում է զւարթ:
Մի դու ատիր այս հինգ բանը, Համարելով բասրելիք,
Մեղրահացը, քաղցրաբանը, Գիշեր, գինին և՝ ընթրիք:
Խմիր կարմիր գոհար գինի, Կարմիր արիւն մի թափիր,
Դու ես հողը երկրի—երկնի Բարքով կրակ մի լինիր:
Ով դու փրկեալ, լաւ է գինի Կարմիր ակնի պէս փայլուն,
Քանի թե ում աչքի, սրտի Թավրած արցունք և արիւն...