Պարսկաստանի քաղաքական և ներքին ընտանեկան կազմը մի կարևոր փոփոխութեան ենթարկւեց եօթներորդ դարի սկզրին, երբ Արաբիայում ծագեց Մահմեդի վարդապետութիւնը։ Մահմեդը Քրիստոսից վեց հարիւր տարի յետոյ ծնւեց և արաբացիներից ճանաչւեց բոլոր մարգարէների մէջ ամենամեծը: Խալիֆաները- Մահմեդի տեղապահները - մարգարէի մահից յետոյ դուրս գալով իրանց երկրից, սկսեցին աշխարհակալութեան ետևից ընկնել և Մահմեդի ղուրանը տարածել։ Պարսկաստանն եղաւ առաջին երկրներից մէկը, որ արաբացիների իշխանութեանն ենթարկւեց։ Խալիֆաները ոյժի և սրի օգնութեամբ պարսիկներին ընդունել տւին մահմեդականութիւնը: Քանդեցին Որմիզդի տաճարները և անհազչելի հուրը հանգաւ: Յազկերտ Գ․, Սասանեան տոհմի վերջին թագաւորը, որմզդական կրակն առած՝ փախաւ Բակտրիա և իր երկիրը արաբաբացի աշխարհակալների ձեռքը թողեց: Շատ կրակապաշտներ հաւատարիմ մնալով
Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/3
Արտաքին տեսք