Jump to content

Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրանց պապենական կրօնին՝ թողին-փախան հայրենիքից:

Սրի օգնութեամբ պարսիկների արմատական կրօնը փոխելուց յետոյ՝ արաբացիները ձեռնամուխ եղան նրանց լեզւին և ուզեցին ստոր միջոցներով վերացնել ժողորվդի միջից Պարսկաստանի փառաւոր անցեալի յիշատակները և պապերից ժառանգած վարք ու բարքը, նիստ կացը, ազգային սովորութիւնները... խեղդել ժողովրդի հայրենասիրական զգացումները:

Արաբացոց վարմունքը հասկանալի էր: Եթէ պարսիկները ընդունէին նրանց հաւատը, լեզուն, նիստ ու կացը, սովորութիւնները, մոռանային իրանց հայրենիքը և նրա անցած փառքը, ազգային տեսակէտից ամեն բան կորցրած կը լինէին:

Կորցնելով իր լեզուն, մոռանալով հայրենի երկրի սրբազան յիշատակները՝ ազգը անջատւում է իր ազգայնական ընտանիքից: Դառնալով օտար ընտանիքի անդամ, փոխում է իր սովորութիւնները, կենցաղի ձևը, մտածելու եղանակը և յետոյ հետզհետէ դէմքի գծերը:

Այսպիսի մի վերածնութիւն էին սպասում արաբացիները պարսիկներից: Նրանք յոյսով էին, որ պարսիկները կը խառնեին իրանց հետ, մի ազգութիւն կը կազմեն և կը մոռանան իրանց ով լինելը: