կերպով, մաքուր պարսկերէնով, վայելուչ և ներդաշնակ յանգերով պատմել այդ աւանդութիւնները:
Պալատական բանաստեղծների մէջ առանձնապէս աչքի էր ընկնում բանաստեղծ Անսարին:
—Անսարի, —ասաց թագաւորը, — գեղեցիկ ոտանաւորներով պատմիր մեզ մեր անցեալը, կենդանացրու իմ ազգի յիշողութեան մէջ պարսիկ թագաւորների, մեծահամբաւ փահլևանների յիշատակները, որպէսզի պարսիկները նորից արիանան ոգով, որպէսզի նրանց մէջ ցանկութիւն առաջ գայ անմահական գործեր կատարելու:
Հասկացաւ Անսարին, որ այդ պահանջը իր ուժերից վեր է:
Մեծափառ արքայ,—ասաց նա, — շատ գեղեցիկ միտք է քո միտքը, ամենամեծ պատւի արժանացրիր ինձ այդ առա ջարկութիւնովդ. բայց ես շնորհք չունեմ արժանապէս կատարելու այդ մեծ գործը: Թոյլ տուր, արքայ, ես մի մարդ ցոյց կը տամ, որն աւելի ընդունակ է այդ բանը անելու: Թուս քաղաքում ապրում է մի համեստ բանաստեղծ—Աբուլ-Ղասիմ-Մանսուր անունով: Նա իրան նպատակ է դրել գլուխ բերել քեզ զբաղեցնող միտքը։
Աբուլ-Ղասիմ-Մանսուրը մի երկրագործի որդի էր Թուս քաղաքից: Նա սիրում էր իր հայրենիքը և նրա պատմութիւնը: Որոնում էր և գրի