Jump to content

Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարստացրեց իր թագաւորանիստ քաղաքը: Նրա հայրը, որ ստրկական ծագում ունէր, խորամանկութեամբ էր հասել արքայական գահին, իսկ ինքը իր հարազատ եղբօրը գահազուրկ անելով և բանդարկելով, թագաւոր նստեց:

Չընայած նրա բռնակալական ոգուն, որ յատուկ է բոլոր արևելեան իշխողներին, նա մի մեծ ծառայութիւն արեց իր ազգին: Նա ամեն կերպ աշխատեց ժողովրդի սրտում կենդանացնել և վառ պահել Իրանի փառքի յիշատակները: Նա կամեցաւ, որ տիրապետող լեզուն միմեայն պարսկերէնը լինի, արաբերէնը մոռացւի:

Պալատականներին, պաշտօնակատարներին, դատաւորներին հրամայւած էր արաբերէն չըխօսել: Բացի այդ համարեա ամեն երեկոյ Մահմուդը հաւաքում էր իր մօտ հեղինակներին և բանաստեղծներին: Նրանք իրանց գրածները պէտք է պարսից լեզւով կարդային:

Նա աւելի սիրում էր լսել այն պատմւածքները Իրանի անցեալից, որոնք ոտանաւորների ձևով էին գրած: Նրա հրամանով պէտք է գրի նւէին այն բոլոր աւանդութիւնները, որոնց պահել էր ժողովրդի յիշողութիւնը:

Մահմուդը շատ և շատ աւանդութիւններ հաւաքել տւեց Իրանի մասին: Նիւթը արդէն պատրաստ էր: Նրան հարկաւոր էր այնպիսի մի բանաստեղծ, որ կարողանար գրաւիչ և կենդանի