քին գործերի մինիստրությանը 1918թ. մայիսի 15-ին հաղորդում է. «Թուրքական անզուսպ պահանջները զուտ հայկական Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Երևանի մարզերի նկատմամբ հետապնդում է Բրեստի պայմանագրով որոշված մարգերի շրջանակներից (սահմաններից) դուրս Կովկասի շահագործման և Անդրկովկասում հայության լրիվ կոտորածի նպատակ...»[1]:
Թուրքերը ձգտում էին խախտել Բրեստի պայմանագիրը և դրա համար առիթներ էին որոնում: Եվ առիթը ներկայացավ: Թուրքական առավարության ջանքերի շնորհիվ Անդրկովկասյան սեյմը 1918 թվականին ապրիլի 22-ին Անդրկովկասը Ռուսաստանից անկախ հայտարարեց: Վեհիբ փաշան 1918թ. ապրիլի 28-ին հադորդեց անդրկովկասյան կառավարությանը, թե Թուրքիան ճանաչում է Անդրկովկասի «անկախությու նը»: Թուրքական կառավարությունը, իրեն ագատ զգալով Ռուսաստանի հանդեպ որևէ պարտավորությունից, սկսում է դիվանագիտական ել ռազմական ճանապարհներով իրականացնել իր նենգ մտադրությունները:
Թուրքական զորքերը գտնվում էին Ալեքսանդրապոլի մատույցներում: Թուրքական բանակի հրամանատարությունը հյուսում էր նաև Ախալքալաքի հայության գաղթեցման ծւ ոչնչացման պլանները: Ինչպես վերն ասվեց, այդ բանը նրան դեռևս չհաջողվեց իրականացնել: Թուրքերը մայիսի 13-ին նոր ուժեր ուղարկեցին Ախալքալաք Աղբաբայի (այժմ ՀՍՍՀ Ամասիայի շրջան) վրայով, որոնց ուղեկցում էին բազմաթիվ բաշիբոզուկներ:
Մայիսի 13-ին թշնամին հայտնվեց Բուդդաշենի (ռուսական Գորելովկա գյուղի) սարահարթում, Օրլովկա և Մեծ Խանչալի գյուղերի մոտ:
Հնչեց տագնապը: Սաթխայի պաշտպաններն անմիջապես պատրաստվեցին մարտի: Զինված ուժերին օգնության հասան նաև Սաթխայի ու հարևան գյուղերի աշխարհազորայինները, որոնք դիրքավորվեցին զինվորականության կողքին: Թշնամին պահանջում է զենքը վայր դնել և դադարեցնել դիմադրությունը, խոստանալով խնայել նրանց կյանքը: Սակայն Սաթխայի ազգային խորհուրդն ու քաջարի պաշտպանները չեն համաձայնում ոչ մի պայմանի: Թուրքերը Օրլովպաշպանները չեն համաձայնվում ոչ մի պայմանի: Թուրքերը Օրլով
- ↑ Из истории иностранной интервенции в Армении в 1918г., (документы), Ереван, 1970, с. 55.