Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մար տեղ եւ վիրակապում, որից հետո սողեսող առաջանում է դեպի թշնամու գնղացիրը, նետում է նռնակը ու սպանում գնղացրորդին։ Լռում է թշնամու գնդացիրը; Գալուստը նույնպես վիրավորվում է;

Հեծյալները ոտքի են ելնում և «ուռա» գոչելով նետվում առաջ։ Տեղ էր հասել նաև հետեւակը, իսկ հեռվում երեւում էր մոտեցող աշխարհազորը։ Թուրքերը, որոնք չէին սպասում հայերի կողմից այսպիսի գրոհի, սարսափահար սկսում են փախչել։ Մեր հեծյալները, իրենց գցելով ձիերի թամբերին, հետապնդում են թշնամիներին և քշում գավառի սահմաններից դուրս։

Թուրքերն այս մարտում տալիս են սպանվածներ, բազմաթիվ վիրավորներ և մեկ գերի, սաթխաթցիները միայն երկու վիրավոր։

Թշնամուն քշելուց հետո Սաթխայի ազգային խորհրդի որոշմամբ մեծխանչալեցիներին վերաբնակեցնում են Սաթխայի գիրեզմանատան մոտ, ռազմաճակատի գծից հեռու ապահով լինելու համար։

Այս առաջին և փայլուն հաղթանակն էլ ավելի է բարձրացնում հայերի մարտական ու բարոյական ոգին, բայց չի թուլացնում նրանց զգոնությունը: Սաթխացիները լավ էին հասկանում, որ իրենք գործ ունեն ահեղ ել նենգ թշնամու հետ։ Սաթխայի զինված ուժերի մի մասը վերադարձավ Օրլովկայի մոտի ճամբարը, իսկ մյուս մասը մնաց Մ. Խանչալիում հսկելու ռազմաճակատի Մ. Խանչալիից մինչեւ Դիլիֆ գյուղն ընկած մոտ 4 կմ հատվածը։ Սաթխայի փոքրաթիվ զորքին վիճակված էր պահելու 10-12 կմ-ի հասնող ռազմաճակատի գիծը։

Նոր հաղթանակ

Թուրքերը, հիմք ընդունելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը,արդեն գրավել էին 1877թ. սահմանի հողերը Կարսը, Արդահանը։ Սակայն դա չէր բավարարում նրանց։ Նրանք ուզում էին գրավել նաեւ մինչեւ 1829թ. իրենց կողմից զավթված հոդերը Սխալցխան, Ախալքալաքը (մայիսի սկզբներին, ինչպես տեսանք, ձեռնարկեցին այդ գործը), Ալեքսանդրապոլը (թեև այն թուրքերի ձեռքին երբեք չի եղել), ողջ Անդրկովկասն ու թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված մյուս վայրերը։

Թուրքերի այս անհագուրդ պահանջների կապակցությամբ Բաթումում Թուրքիայի և «անկախ» Անդրկովկասի միջեւ 1918թ. մայիսի 11-ին վերսկսված հաշտության բանակցությունների մասնակից, վիլհելմյան Գերմանիայի ներկայացուցիչ գեներալ Լոսովն իր երկրի արտա