Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու 500-ից ավելի աշակերտներով (գյուղի հին դպրոցը հիմնադրվել է 1875 թվականին)։

Սաթխայի Ս. Սպանդարյանի անվան բարձալեռ կոլտնտեսությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ։ Ներկայումս գյուղում բնակվում է շուրջ 2400 մարդ։


ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ` ՈՒՍ ՈՒՍԻ

«Խորհրդային Հայաստան»'

թիվ 264,

14 նոյեմբերի 1989թ․
Ախալցխայի 1918թ. հերոսամարտը

1917թ. նոյեմբերի 15-ին Անդրկովկասյան կոմիսարիատը եւ հակախորհրդային բլոկը փաստորեն Անդրկովկասը անջատեց Խորհրդային Ռուսաստանից։ Երկրամասում ստեղծվեց ծանր ու բարդ իրավիճակ։ Բուրժուաազգայնական կուսակցությունների ներհակ գործողությունների հետեւանքով ազգամիջյան հարաբերությունները խիստ սրվեցին։

Արտակարգ ծանրացավ վրացիների, հատկապես հայերի վիճակը, երբ ռուսական բանակը թողեց կովկասյան ռազմաճակատի հսկայական գիծը եւ հեռացավ։

Ճիշտ է, Թուրքիայի հետ կնքվել էր Երզնկայի զինադադարը, բայց այն ոչ մի երաշխիք չէր տալիս, որ Թուրքիան չի իրականացնի իր հեռանկարային պլանները պանթուրքիզմը, որի ճանապարհին ընկած էին Հայաստանն ու Վրաստանը։ Նա այդ նպատակով անկայություն էր ստեղծում Անդրկովկասում հայերի եւ վրացիների դեմ հանելով տեղական թուրք բնակչությանը որպես «հինգերորդ զորասյուն»։ Նա այդ իրականացնում էր «մուսավաթ» կուսակցության պարագլուխների Թոփչիբաշևի, Աղաևի, Ջաֆարովի, Խան-Խոյսկու, Ջավանաշիրի, Սուլեյմանովի, զանազան բեգերի եւ իր այլ գործակալների միջոցով,