Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարսեւաձեի, Ղազարյանի, հայոց ազգային խորհրդի անդամ Բեգզադյանի եւ թրքական (ադրբեջանական) ազգային խորհրդի անդամ Պեպինովի միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին քաղաքի եռօրյա պաշարումը դադարեցվեց։ Սակայն դա հարաբերական դադար էր։ 1918թ. հունվարին թուրքերն էլ ավելի ուժեղացրին Ախալցխայի շրջափակումը փակելով Ածկուրի մոտ Բորժոմ տանող ճանապարհը, Ասպինձայի մոտ Ախալքալաք տանող ճանապարհը։ Այդ կետերում թուրքերը խուզարկում էին անցորդներին եւ թալանում, խլում էին տուն վերադարձող ռուս, հայ, վրացի զինվորների զենքը։ Նրանք հարձակվում էին վրացական եւ հայկական գյուղերի վրա, թալանում, քշում անասունները։ Այդ հարձակումներն ուղեկցվում էին բռնաբարություններով ու սպանություններով։ Կտրվել էր նաեւ հեռախոսային կապը Թիֆլիսի եւ այլ քաղաքների հետ։

Ախալցխա քաղաքի եւ շրջապատի հայ ու վրացի բնակչությունը ստիպված էր դիմելու ինքնապաշտպանության։ գավառի 16 հայկական գյուղերից 15-ը (Ջաջարակ, Ծիրա, Ծուղրութ, Սուֆլիս, Խակ, Օրալ, Փոքր Պամաճ, Մեծ Պամաճ, Ծինուբան, Աբաթխեւ, Ջուլղա, Ծղալթբիլա, Նիոխրեբ) գտնվում էին անմիջապես քաղաքի շրջակայքում, իսկ Դամալա գյուղը գտնվում էր Ախալքալաքի գավառի սահմանների մոտ եւ շրջապատված էր թուրքական 20 գյուղերով, այն անառիկ էր ու անմատչելի շնորհիվ կազմակերպված հերոսական ինքնապաշտպանության։ Քաղաքին համեմատաբար մոտ էին գտնվում վրացական 10 գյուղեր (Ուդե, Արալ, Վալե, Անդրիածմինդա, Հրել, Ջուբարեթ, Միքելծմինդա եւ այլն), իսկ վրացական մյուս գյուղերի մեծ մասը հեռու էին քաղաքից եւ շրջապատված էին թուրքական գյուղերով։

Քաղաքի շրջակայքի վերոհիշյալ գյուղերը Ախալցխայի հետ միասին գտնվում էին շրջապատման օղակի մեջ։ Դրսի հետ կապը համարյա ամբողջովին կտրված էր...

Ինչպես գրում է սազելցի ուսուցիչ Երվանդ Սիմոնյանն իր «Հուշերում» (Ախալցխայի պատմության թանգարան, ամտիպ), պաշարվածները ծվարել էին 150-170 քառակուսի կիլոմետր տարածության վրա։

Քաղաքում հունվարի 27-ին ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ Զորի Զորյանի գլխավորությամբ, իսկ 28-ին հիմնադրվեց հայկական գումարտակ գնդապետ Չաուշովի հրամատարությամբ։

Բացի կանոնավոր զորքերից, կազմվեցին նաեւ թաղային խմբեր (գվարդիա)։ Զինված խմբեր էին ստեղծվում նաեւ գյուղերում։ Քաղաք