գյուղերի շրջապատման մեջ և ամիսներ շարունակ հաջողությամբ պաշտպանվում էր։ Սակայն մեծաքանակ թշնամիների ավելացող ուժերի ճնշման տակ մուսխեցիները եւս կարժանանային ճաճարակցիների, զուռզելցիների և տասից ավելի այն վրացական գյուղերի ճակատագրին, որոնք գավառի արևելյան մասում էին և տասնյակ կիլոմետրեր հեռու էին գտնվում քաղաքից և թուրքերի շրջապատման մեջ էին։
Այդ գյուղերի (Մուսխանդ, Լագ, Մինդա, Ձվելի-Կոբա, Դադեշ, Կունձա, Րոգեթ, Թոբա, Թոլոշ, Էլնա) վրա հարձակվելով այրել էին, զինաթափել ու կոտորել բնակչությանը, բռնաբարել կանանց ու աղջիկներին, կատարել սոսկալի բռնություններ…
Մուսխը ազատելու համար վրացական գումարտակի վաշտերը և քաղաքի ինքնապաշտպանության հայկական խմբերը գեներալ Մաղաշվիլու ընղհանուր հրամանատարությամբ մայիսի 2-ին շարժվեցին դեպի արևելք։ Զորքերը պետք է անցնեին բազմաթիվ թուրքական զինված ու կռվի պատրաստ գյուղերի մոտով, ինչը խիստ դժվարացնելու էր նրանց գործը։ Դրա համար արշավանքին մասնակցում էին նաև հայկական գյուղերի զինված ուժերը աջ թևից։ Մայիսի 3-ի առավոտյան վաղ թնդանոթներն ու հրացանների համազարկերը որոտացին Ուռավելի հովտում։ Քաղաքի ինքնապաշտպանության խմբերի և վրացական գումարտակի վաշտերի շղթաները թնդանոթների պաշտպանության տակ շարժվեցին Ուռավելի եւ Մուսխի ուղղությամբ: Ինքնապաշտպանության խմբերը Ուռավելչայի մոտ հասնելով ամրացան այնտեղ եւ պաշտպանեցին դեպի Մուսխ շարժվող վրաց զինվորների թիկունքը։
Վրացիները հասնելով Մուսխ և իրենց հետ վերցնելով գյուղի զինված ուժերը, արշավանքը շարունակեցին ճաճարակի և Զուռզելի ուղղությամբ և փակեցին թուրքերի ճանապարհները, որպեսզի անասուններն ու ինչքը կարողանան անվտանգ տեղափոխել դեպի Անղրեծմինդա, Սաֆարա և Ղռել գյուղերը։ Ռազմաճակատի աջ թևով, ինչպես ասվեց, շարժվում էին հայկական գյուղերի զինված ուժերը, որոնք պարտության մատնելով բազմաթիվ թուրքական գյուղերի զինվորականությանը առաջանում էին մեծ հաջողությամբ և ապահովում հիմնական ուժերի աջ թևի անվտանգությունը։ Հայ-վրացական ուժերին հաջողվեց իրականացնել Մուսխի ազատագրումը։ Այս մարտերում զոհվեց միայն վրացական գումարտակի խիզախ սպա Զեթգինիձեն