էին հույսները դնելով միայն սեփական ուժերի վրա։ Գեներալ Արջեւանիձեն փորձում էր բանակցությունների միջոցով վերջ տալ շրջապատմանը։ Սեյմը նրան թույլ չէր տալիս դիմել ռազմական ուժի, որովհետեւ վախենում էր վատացնել Թուրքիայի հետ հարաբերությունները ակնկալիքներ ունենալով Տրապիզոնի բանակցություններից։
Այնուհանդերձ, երբ Ախալքալաքից Բորժոմ գնացած Ուսուլ Խեչոն դիմեց գեներալ Արջիվանիձեին օգնության խնդրանքով Ախալցխայի ճանապարհը բացելու համար, գեներալը խոստացավ օգնել («Շարժում», 1918, թիվ 23)։ Ահա, հավանաբար, այս խոստման արդյունքն էր կապիտան Ալեքսիձեի հրետանային մարտկոցի Բորժոմից տեղափոխվելը Ախալքալաքի գավառ Ջավախքի զինված ուժերի հետ միասին Ասպինձայի վրայով բացելու Ախալքալաք-Ախալցխա ճանապարհը։
Գավառի հյուսիս-արեւմուտքում, վրացական (վրացացված, հայ կաթոլիկներ) Խիզաբավրա գյուղում Ալեքսիձեի մարտկոցը միացավ հայկական եւ վրացական գնդերին (Ալ. Քութաթելի «Դեմ առ դեմ», գիրք I, Մ., 1969, էջ 223. ռուս.)։
Խիզաբավրայի եւ Սարոյի վրացական «հազարյակը» գլխավորում էին Ալեքսանդրե Խուցիշվիլին եւ Էփրեմ Վելիջանաշվիլին (տես Միխեիլ Վելիջանիշվիլի. «Խիզաբավրայի ուղեցույց», Թ., 1974, էջ 39, վրացերեն)։ Հայկական գունդը կազմված էր Վարեւանի գյուղերի զինված ջոկատներից (Ալաստանից, Վարեւանից, Ազարվեթից եւ այլն), Ուսուլ Խեչոյի գումարտակից, Դամալայում նրանց միացած Դամալայի հայկական գումարտակից՝ անկասկած Ուսուլ Խեչոյի ընդհանուր հրամանատարությամբ։
Ախալքալաքից Ախալցխա տանող ճանապարհը Ասպինձայում Հաֆիզ էֆենդու եւ Շահի Աղայի գլխավորությամբ դեռեւս տարվա սկզբից էր փակված, («Մշակ», 1918թ., թիվ 35), որտեղ Հասան բեկի ընդհանուր հրամանատարությամբ կուտակվել էին հազարավոր զինված մեսխեթի թուրքեր...
Վաղ առավոտից սկսեցին որոտալ հրանոթները եւ կրակ տեղալ թուրքերի դիրքերին, որոնք գտնվում էին Դամալայից ոչ շատ հեռու...
Թուրքերը դուրս գալով դիրքերից, սկսեցին գրոհել։ Սակայն նրանք հանդիպեցին քաջարի ջավախքցիների հայերի եւ վրացիների համերաշխ հրացանային համազարկերին եւ ընկրկեցին։ Թնդանոթներից առավել ուժգին որոտաց հայ եւ վրացի քաջորդիների «ուռան» եւ մեր տղաները նետվեցին հակագրոհի։ Թուրքերը տալով ահռելի զոհեր,