Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերաբերյալ, որոշեց Ալեքսանդրապոլի գավառը հայտարարել Շիրակի նահանգ համաձայն սահմանների փոփոխման նախագծի, եւ այդ որոշումը հայտնել բոլոր շրջաններին ի գիտություն...

Այս որոշման նպատակը նույնպես պարզ է. հաջորդ քայլը պետք է լիներ Ախալքալաքի գավառի միացումը Ալեքսանդրապոլին։ Ինչպես վերեւում ասվեց, արդեն հունվարի 21-ին Ախալքալաքի գավառական գործադիր կոմիտեն որոշել էր միանալ Ալեքսանդրապոլին...

Սակայն, այս միմյանց ընդառաջ քայլերն անցան ապարդյուն, եւ այնքան բաղձալի միացումը, ինչպես ասվեց, տեղի չունեցավ...

Վրաց մենշեւիկները, որոնք սկզբից տվել էին իրենց համաձայնությունը հօգուտ այդ միացման, հետագայում հասկանալի նկատառումներով կանխեցին հայերիս համար կենսական մեծ նշանակություն ունեցող այդ միտքը...

Անկասկած այդ նկատառումներով էր, որ վրաց մենշեւիկները եւ ընդհանրապես Անդրկովկասյան կառավարությունը ոչ մի օգնություն ցույց չտվին Ախալքալաքի ինքնապաշտպանությանը եւ, ավելին, հայ գաղթականներին երկրի խորքերը չթողնելով թույլ տվին, որ Բաքուրիանի անտառներում եւ Ծալկայում սովից ու համաճարակից բնաջնջվեն...


ԱՍՊԻՆՁԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
«Ուրբաթ»

թիվ 17,

10 օգոստոս 1990թ.

1918թ. ապրիլի վերջերն էին։ Ախալցխայի գավառի հայերի եւ վրացիների շրջափակումը շարունակվում էր արդեն չորս ամիս։ Այն իրականացվում էր մուսավաթ կուսակցության պարագլուխների հրահրմամբ ու օժանդակությամբ։

Մեսխեթի թուրքերը փակելով Բարժոմ եւ Ախալքալաք տանող ճանապարհները Ածղուրի եւ Ասպինձայի մոտ ուզում էին ծնկի բերել Ախալցխայի քաջարի պաշտպաններին, որոնք անձնվիրաբար դիմադրում