Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանում երկար ժամանակ մղել էր ֆիդայական պայքար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի դեմ քաջաբար մարտնչել էր Քեռու կամավորական խմբում որպես վաշտի հրամանատար։ Առանձնապես աչքի էր ընկել Բիթլիսի մոտ («Հայրենիք», Բոստոն, 1940թ., թիվ 9, 10, 12)... Այժմ նրան հուզում էր հայրենի քաղաքի՝ Ախալցխայի ճակատագիրը... Թվում էր, թե Ասպինձայի հաղթանակից հետո արդեն մի քայլ էր մնացել մինչեւ Ախալցխա... Սակայն, ցավոք, ընդհանուր ռազմաճակատում ռազմական գործողությունների նախաձեռնությունը գտնվում էր Թուրքիայի ձեռքին եւ Անդրկովկասյան սեյմը ստիպված ետ կանչեց Ալեքսիձեի մարտկոցը, որով եւ թույլ չտրվեց զարգացնելու հայ-վրացական ուժերի հաջողությունը։ Ինչպես գրում է Մ. Վելիջանաշվիլին (տես՝ Մ. Վելիջանաշվիլի, վերոհիշյալ աշխ. էջ. 39) մենշեւիկյան ղեկավարներն իրենց զորքերը սկզբից տարան Վարեւան եւ Խիզաբավրայի ու Սարոյի «հազարյակը» թողին թուրքերի դեմ ճակատ առ ճակատ...


Ախալցխայի եւ Ախալքալաքի
1918-ի հերոսամարտերը
«Երկիր»
7 մայիս 1998

Այս տարի լրանում է Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների հերոսամարտերի 80-ամյակը

1918թ. մայիսի վերջերին, երբ տեղի էին ունենում Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը, Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների հայերը եւս այդ օրեին մղում էին իրենց վերջին ծանր հերոսամարտերը, որոնք սկսվել էին դեռեւս 1917թ. դեկտեմբերի 27-ին։

Թուրքիան իր առաջխաղացումը դեպի Անդրկովկաս դյուրացնելու նպատակով հայ-վրացական զորքերի թիկունքում, իր ուղարկած էմիսարների եւ մուսաֆաթական կուսակցության միջոցով, ոտքի էր հանում