Անդրկովկասի թուրքերին, ինչպես Արարատյան դաշտում, այնպես էլ Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառներում եւ այլուր։ Այսպես, 1917թ. դեկտեմբերի 27-ին Ախալցխայի գավառի (Մեսխեթի) 10-15 հազար զինված թուրքեր գավառում թուրքական ինքնավարություն ստեղծելու պատրվակով (տեղական Մեսխեթի թուրքերը գավառի բնակչության մոտ 60 տոկոսն էին կազմում (56 հազար մարդ), հայերը մոտ 30 տոկոսը, մնացյալը վրացիներ էին եւ այլք) շրջապատեցին Ախալցխա քաղաքն ու շրջապատի հայկական 15 եւ վրացական 7 գյուղերը (վրացական 10-15 գյուղեր, որոնք հեռու էին գտնվում քաղաքից, հետագայում թուրքերը գլխովին ոչնչացրեցին նրանց)։ Ախալցխա քաղաքի հայությունը, որը քաղաքի բնակչության 80-ից 82 տոկոսն էր կազմում, 31 տարեկան երիտասարդ քաղաքագլուխ, այնուհետեւ նաեւ գավառի Հայոց ազգային խորհրդի նախագահ Զորի Զորյանի (ծագումով Գողթն գավառի Ցղնա գյուղից էր) գլխավորությամբ ստեղծելով «քաղաքի ինաքնապաշտպանության գվարդիա», դիմեց ինքնապաշտպանության, որը տեւեց մինչեւ հունսի 5-ը։ Հետագայում հայերն ստեղծեցին երկու հետեւակային եւ մեկ հեծյալ գումարտակ, թաղային վաշտեր։ Զինված ջոկատներ ստեղծվեցին նաեւ հայկական ու վրացական գյուղերում։ Քաղաք մտցվեց նաեւ վրացական կարմիրգվարդիական մեկ գումարտակ։ Շրջապատման օղակի մեջ գտնվող 150-170 քկմ տարածքը դարձավ անառիկ ամրոց։ Ինքնապաշտպանության զինված ուժերը Զորի Զորյանի եւ գեներալ Մաղաշվիլու (Մակաեւ) գլխավորությամբ ոչ միայն պաշտպանվում էին մեծ հաջողությամբ, այլեւ, դիմելով մի շարք հարձակողական գործողությունների, տարան փայլուն հաղթանակներ։ 1918-ի ապրիլին հավրացական գումարտակները շտաբս-կապիտան Կոբզեւի ընդհանուր հրամանատարությամբ, գրավելով թուրքական Անդա, Աբ, Խակ, Օրալ, Արջանա, Վերին Սուֆլիս, Կուջղա, Փարախա գյուղերը, բնակչությանը տեղահանեցին ապահովելով մերձակա հայկական ու վրացական գյուղերի անվտանգությունը։ Ապրիլի 24-ին Օրալ Եւ Սազել հայկական գյուղերի զինված ջոկատները Դիպակ սարի լանջերին ջախջախեցին թուրքական 200 հոգուց բաղկացած հրոսակը՝ ոչնչացնելով 30 եւ վիրավորելով 60 զինյալ։ Ծղալթբիլա գյուղի քաջորդիները ապրիլի 27-ին գլխովին ջախջախեցին իրենցից բազմապատիկ անգամ շատ Ջախսուի ենթաշրջանի թուրքական գյուղերի հրոսակներին։ Ծուղրութ գյուղի հայերը քաղաքի վաշտերից մեկի օգնությամբ մայիսի
Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/147
Արտաքին տեսք