Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներքև, թեքվում են կողքի։ Գլխի վերևի մասում պարզորոշ երևում են ականջները։ Աղոտ, բայց նշմարվում են նաև աչքերը։

Այս ցուլի գլուխը նման է Լ. Ա. Բարսեղյանի հրապարակած Գեղամա լեռների «վիշապներից» երկուսի գլուխներին[1], հատկապես աղ. 5-ում պատկերվածին։ Ցուլի դնչի տակ մոտ 25 սմ երկարությամբ ալիքաձև բարձրաքանդակ կա։ Դա, ինչպես Գեղամա լեռների վիշապների դեպքում, ցուլի բերանից հոսող ենթադրվող ջրի շիթն է։ Անմիջապես սրա տակ պատկերված է երկգլխանի օձ։

Քարի երկու կողմերից ցած են իջնում ցուլի առջևի ոտները, որոնց կճղակներն անգամ պարզ քանդակված են։ Իսկ թռչունների քանդակներ բոլորովին էլ չկան, ինչպես կարծում է Լ․ Մելիքսեթ-Բեկը։ Նա լուսանկարի աղավաղված լինելու պատճառով ցուլի պոզերը, որոնք անառարկելիորեն այդպիսին են, դարձրել է թռչուններ, իսկ ցուլի գլուխը .շան գլուխ։ Այս սխալը կրկնում են նաև Մ. Աբեղյանն ու Գ․ Ղափանցյանը։ Հավանաբար նրանք հուշարձանը չեն տեսել և կարծիք են կազմել Լ․ Մելիքսեթ–Բեկի գրքում տեղադրված աղավաղված լուսանկարի հիման վրա[2]։

Գյուղի հարավային ծայրամասում է գտնվում ընկած վիշապաքարը։ Այն լիարժեք չի ուսումնասիրվել, որովհետեւ քանդակները մնացել են հողի մեջ։ Ինչպես կարծում է Լ. Մելիքսեթ-Բեկը, քրիստոնեության շրջանում հուշարձանի վերևի ծայրը հարթեցրել են, ծակել և այնտեղ կոթողի գլխին, խաչ դրել վաղ շրջանի զուտ քրիստոնեական կոթողներ հանդիսացող սյուների օրինակով[3]։

Գանձայի վիշապը

Ջավախքի մյուս վիշապ֊կոթողը, որը նույնպես գրավել է գիտնականների ուշադրությունը, գտնվում է Գանձա գյուղի մոտ, դաշտում, Փարվանա (Թափարավան) գետի աջ ափից մոտ 300 մետր հեռու։

Հսկա ձուկը կանգնած է պոչի վրա, որի բարձրությունը գետնից 3.7 մետր է (հանանաբար 1֊1․5 մետր էլ գետնի մեջ), լայնությունը ներքևում 0․84 մ է, վերևում 1․27 մ, իսկ հաստությունը 0․55 մ է։ Տեղացիներն այն անվանում են «սուրբ֊Սարգիս» ինչպես նաև

  1. Լ․ Ա․ Բարսեղյան, Գեղամա լեռների «վիշապները», ՊԲՀ, 1967, թիվ 4, էջ 184-185, աղ․ աղ․ 4-ի և 5-ի փախ նկարը
  2. Լ․ Մելիքսեթ-Բեկ, նշվ․ աշխ․, աղյուսակ 47։
  3. Նույն տեղում