-
Նկ․ 1. Գանձայի «վիշապի» գլուխը, աչքը, խռիկը, դունչը
(նկ․՝ Վ․ Բրոյան) -
Գանձայի «վիշապը» հետեւից
(նկ․՝ Վ․ Բրոյանի)
«կաթ-քար», և հավատացյալներն այն պաշտում են ինչ-որ չափով նաև Ֆալլուսի, պտղաբերության առումով։ Հուշարձանին այցելում են առանձնապես չբեր և քիչ կաթ ունեցող կանայք։ Նրանք զոհ են մա տուցում, մոմ վառում և կատարում որոշ արարողություններ։ Այս հուշարձանը առաջինը նկարագրել է Ի. Ռոստոմովը 1898թ.[1] այնուհետեւ 1931թ. Ե. Լալայանը[2]։ Ռոստոմովը քարի արեւմտյան երե սի վերեփ մասում նկատել է միայն արեւի շրջանակը պտղաբերու թյան խորհրդանիշը։ Ռոստոմովի հետ համաձայնելով այդ հարցում, Լ. Մելիքսեթ-Բեկն ավելի հանգամանորեն է նկարագրում հուշակոթողը որպես վիշապաքար։ Նա այն անվանում է բերանը բաց ձուկ։ Այնուհետեւ գրում է. «… սակայն պտղաբերության նշանից բացի այս կոթողի վրա քանդակված են ձկան աչքը, գլուխը եւ խռիկները, իսկ նրանց տակ երկու թռչուններ, հավանաբար կռունկներ..․»[3]։