Գանձայի վիշապաքարի կենտրոնում քանդակված է ոչ մեծ շրջանակ, որից դեպի ձախ եւ աջ իրար զուգահեռ երկուական հորիզոնական գծեր են սկսվում, եւ դրանք թողնում են երկու օձերի տպավորություն, որոնք գլուխներով ուղղված են դեպի շրջանակը։
Անմիջապես օձերից ներքեւ քանդակված են իրար դիմաց կանգնած երկու թռչուններ, որոնք անչափ շատ են նման Թոխմախան-գյոլի թիվ 9 վիշապաքարի վրայի թռչուններին, որոնք ըստ Լ. Ա. Բարսեղյանի, արագիլնեը են[1]։
Քարի հակառակ արեւելյան, երեսին ոըեւէ քանդակի հետք չի երեւում։ Այստեղ էլ մեկ ուրիշ երետւյթի հետեւանքների ենք հանդիպում։ Քարի մակերեսի ձախ կողմում 1-3 սմ խորությամբ փորվածք կա։ Փորվածքի ձեւից պարզորոշ երեւում է, որ հետագայում ինչ-որ ժամանակ քրիստոնեության ժամանակպշրջանում, մարդիկ մոռացած լինելով «վիշապի» պաշտամունքը, փորձել են այն վերածել խաչի (Փարվանա լճի շրջակայքում նմանատիպ երկու հսկա խաչեր կան կենտրոնում արեւի շրջանակ, որոնց մասին կխոսենք առանձին)։ Բարեբախտաբար դա չի հաջողվել (գուցե քարի կարծրության պատճառով), եւ հուշարձանը մեզ է հասել անաղարտ վիճակում։
ՌԱԴԻՈՆՈՎԿԱՅԻ ԽԱՉՔԱՐԸ
Փարվանա լճից արեւելք, Ռադիոնովկա գյուղից 3 կմ հեռու, լեռների լանջին մի քիչ հետ թեքված դիրքով կանգնած է քարե մի հսկա խաչ (նկ. 3), որի բարձրությունը պատվանդանից (այն անմշակ մեծ ժայռաբեկոր է, որի մեջ անցք է փորված եւ խաչը մտցրած է դրա մեջ) 2.7 մ է, թելերի բացվածքը 0.75 մ։ Խաչի կենտրոնում մոտ 0.15 մ տրամագծով բարձրաքանդակ սկավառակ կա, որը ըստ Լ. Մելիքսեթ-Բեկը, արեւի շրջանակն է պտղաբերության խորհրդանիշը։ Դրանով Լ Մելիքսեթ–Բեկը եզրակացնում է, որ այդ խաչքարը նախկին մենհիրից է պատրաստված[2], իսկ վերոհիշյալ գրքի ռուսերեն ամփոփման մեջ խաչի նախնական վիճակը համարում է վիշապը[3]։