մոտենում է իր սուր ծայրով նետասլաք հիշեցնող մի հարթաքանդակ։ Բ. Պիոտրովսկին հնարավոր է համարում, որ այդ լինի օձի գլուխ[1]։
Ըստ իս, հավանաբար, այն կենաց ծառ է կամ կենաց ծառի պտուղ։ Այսպիսի ենթադրություն անելու հիմք է հանդիսանում դրա բավականին մեծ նմանությունը կայծակի Թեյշեբա աստծո ձեռքի եւ նրա շրջապատի կենաց ծառերին[2], ինչպես նաեւ Ա. Շ. Մնացականյանի հոդվածում[3] զետեղված աղյուսակների՝ Վանի թագավորության եւ օտար հուշարձաններում պատկերված կենաց ծառերին։ Հատկապես շատ է նման աղ. 1-ի նկ. 9-րդի գլանակնիքի վրա պատկերված կենաց ծառին, որի ճյուղերն ուղղված են վերեւ եւ ներքեւ։
Արեւի եւ կենաց ծառի միմյնաց նկատմամբ նման դիրքը հատուկ է նաեւ ուրիշ հուշարձանների։ Գ. Ղափանցյանն իր հիշյալ գրքի մեջ կենաց ծառի մոտիվներին վերաբերող բաժնում օրինակ բերելով Բ. Պիոտրովսկու գրքից (“История культуры Урарту”, Ер., 1944) գրում է. «Ինչպես ասվում է այս գրքում, վկայակոչելով Ուորդին, «սրբազան ծառը վերեւ բարձրացած ճյուղերով եւ սրածայր պտուղներով հաճախ է հանդիպում ասորեստանյան հուշարձանների վրայի պատկերներում, ըստ որում, ծառը ավարտվում է նաեւ արեւի սկավառակով»։ Հետաքրքիր է, որ Թոփրակ-Կալեի ուրարտական հուշարձանների վրա հանդիպում են սրբազան ծառեր՝ ծայրերը ինչպես ներքեւ, այնպես էլ վերեւ ուղդված ճյուղերով»[4]։