Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լ. Մելիքսեթ-Բեկը։ Լուսանկարի աղավաղված լինելու պատճաոով ցուլի եղջյուրները, որոնք անառարկելիորեն այդպիսին են, դարձել են թռչուններ, իսկ ցուլի գլուխը հավանաբար շան գլուխ։ Այս անճշտությունը կրկնում են նաեւ Մ. Աբեղյանն ու Գ. Ղափանցյանը։ Հավանական է, նրանք հուշարձանի մոտ չեն եղել եւ կարծիք են կազմել Լ. Մելիքսեթ-Բեկի գրքում զետեղված աղավաղված լուսանկարի հիման վրա։ Ցուլի գլուխը շատ է նման Ռադիոնովկա գյուղից յոթ կիլոմետր հեռու, դեպի Թբիլիսի տանող ճանապարհի կողքին, Թիք-քարի լեռնանցքում գտնվող եւ ժողովրդի կողմից Թիք-քար կոչվող վիշապաքարի վրա քանդակված ցուլի գլխին, միայն այն տարբերությամբ, որ եղջյուրները ցած իջնելով, թեքվում են ոչ թե դեպի կողքի, այլ՝ դեպի դունչը։

Մուրջախեթի հարավային ծայրամասում ընկած է, ինչպես ասվեց, երկրորդ արձանը, որը, անշուշտ, նույնպես վիշապ է։ Այն լիարժեք չի ուսումնասիրվել, որովհետեւ քանդակը մնացել է հողի մեջ։ Ինչպես կարծում է Լ. Մելիքսեթ-Բեկը, քրիստոնեության շրջանում հուշարձանի վերեւի ծայրը հարթեցրել են, ծակել եւ կոթողի գլխին խաչ դրել, ինչպես Բարալեթի, Գումբուրդոյի, Աբուլի, Բզավեթի եւ Քսովրեսի սյուները։ Հուշարձանի գիտական արժեքն էլ ավելի կմեծանա, եթե այն կանգնեցվի։ «Վիշապ» կոչվող կոթողները կանգնեցված են, հատկապես բարձրալեռ շրջաններում (Արագածի լանջերին, Գեղամա լեռներում, Սեւանի ավազանում, Շիրակում, Կոտայքում, Փոքր Հայքում, Ճորոխի ավազանում, Ջավախքում, Վայոց ձորում եւ այլուր), լճերի, գետերի եւ ջրանցքների ափերին, աղբյուրների ակունքների մոտ։ Ն. Մառը, Յա. Սմիռնովը, Բ. Պիոտրովսկին գտնում են, որ այս հուշարձանները երկրագործության եւ ոռոգման պահապան եւ հովանավոր աստվածների հուշարձաններ են։ Ըստ Մ. Սբեղյանի, դրանք դրված են ջրի աստվածուհի Աստղիկ-Դերկետոյի համար։ Պետք է եզրակացնել, որ վիշապները կանգնեցվել են ընդհանրապես ջրի աստծո, մասնավորապես Աստղիկ աստվածուհու պատվին, դրա հետ միաժամանակ պաշտվել են նաեւ տարերքի եւ պտղաբերության առումներով։

Վիշապների ստեղծման ժամանակները որոշելիս գիտնականների կարծիքները տարբեր են։ Ն.Մառը, Յա. Սմիռնովը, Բ. Պիոտրովսկին, Գ. Ղափանցյանը թվագրում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին, Մ. Աբեղյանը մ.թ.ա. առաջին հազարամյակին։ Ըստ իս, բոլորից հավանականը Ն. Մառի կողմից ավելի վաղ արտահայտված կարծիքն է. «... Վիշապների կամ քարե ձկների արձանները համենայնդեպս մ.թ.ա. հինգերորդ հազարամյակի