Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Վիշապաքարերը Մուրջախեթում
«Փարոս»

թիվ 93,

4 օգոստոսի 1983թ.


Գյուղի հին գերեզմանոցում վեր է խոյանում սև բազալտից պատրաստված կոթող, որի բարձրությունը մոտ 3 մետր է: Անշուշտ, 2 մետր էլ թաղված կլինի զետնի մեջ։ Տեղացի հայերն այն անվանում են «Կաթ-քար», իսկ վրացիները «Ձուձու-քվա»։

Այս հուշարձանը առաջին անզամ նկարագրել է հայ նշանավոր ազգագրագետ Ե.Լալայանը 1892 թվականին («Ջավախքի բուրմունք»)։ Նա համառոտ գրի է առել կոթողի մասին լեգենդը և դրա հետ կապված ծեսերը, այն անվանելով «Կաթ-քար»։ Այն հուշարձանին անդրադարձել է Խ. Սամուելյանը, որը նույնպես անվանում է «Կաթ-քար» եւ Լալայանի նման այն կապում է Ֆալլուսի պաշտամունքի հետ։

Ե.Լալայանից հետո, ինչպես այս կոթողը, այնպես էլ երկրորդը (ընկածը) նկարագրել է Ի. Ռոստոմովը, որը նույնպես հուշարձանը կապում է Ֆալլուսի պաշտամունքի հետ։ Նրան կրկնում է Է. Թաղաիշվիլին։ Բայց կոթողն ուշադիր զննելիս պարզ երեւում է, որ մի շարք գիտնականների (Յա. Սմիռնով, Ն. Մառ, Ի.Մեշչանինով, Լ. Մելիքսեթ-Բեկ, Մ. Աբեղյան, Գ. Ղափանցյան) կարծիքները հուշարձանի վիշապ լինելու վերաբերյալ միանգամայն ճիշտ է, չնայած վրան չկա ձկան աչք ու խռիկներ։ Քարը կողքերից ինչ-որ չափով նմանեցված է ձկան։ Ն. Մառը վիշապաքարերը բաժանում է երկու տիպի։ Առաջին տիպի քարերը ձկի քանդակներ են, մյուս տիպի քարերի վրա քանդակված է այս կամ այն կենդանու պատկերը, ավելի հաճախ եզան կամ գոմեշի գլուխ, թռչուններ, օձեր եւ այլն։ Մուրջախեթի վիշապաքարերը պատկանում են դրանից երկրորդին։ Քարի վերևի մասում քանդակված է (բարձրաքանդակ) ցուլի գլուխ, պոզերը գլխին զուգահեռ համաչափորեն իջնելով ներքև թեքվում են կողքի։ Պարզորոշ երևում են նաև ականջները։ Քարի երկու կողմերից ցած են իջնում ցուլի առջևի ոտները,կճղակները եւս քանդակված են ճշգրտությամբ։ Ցուլի դնչի տակ մոտ 25 սմ երկարությամբ ալիքաձեւ բարձրաքանդակ կա։ Դա կամ լեզուն է դուրս եկած բերանից, կամ ջուր է պատկերված։ Սրա տակ անմիջապես քանդակված է երկգլխանի օձ։ Թռչուններ չեն քանդակված, ինչպես կարծում է