Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Սադաղա)։ Ա(ե) ձայնավորից հետո «դ» ձայնեղը արտասանվել է խուլ «տ» կամ խուլ շնչեղ «թ» (Սատաղա կամ Սաթաղա)։ Հայերենի շեշտի ազդեցությամբ բառամիջի «ա» ձայնավորը սղվել է, եւ բառը հնչել է «Սատղա» կամ «Սաթղա» ձեւով։ Վերջում «ղ»–ն հնչել է խուլ «խ» (Սաթխա)…

Ըստ իս, առանց կասկածի պետք է եզրակացնել, որ Կ. Պտղոմեոսի քարտեզում տեղադրված Sedala (Սեդալա) բնակավայրը, մի շարք հնչյունափոխությունների ենթարկվելուց հետո այսօր հնչում է «Սաթխա» ձեւով։ Ի դեպ, «Սաթխա» բնակավայրի անվանումը «Սատախէ» ձեւով հանդիպում է նաեւ XIIIդ. վերջի, XIVդ. սկզբների նշանավոր հայ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի ժամանակագրությունում։ Նա այդ ամրոցը հիշատակում է Իվանե Օրբելու կողմից 1177թ. վրաց թագավոր Գեորգի Գ-ի դեմ բարձրացրած ապստամբության կապակցությամբ, երբ թագավորն այդ ժամանակ գտնվում էր Ջավախքի իր ամառանոցում Սատախէ ամրոցում…

Sedala բնակավայրը Սեդալա-Սեդաղա-Սադաղա-Սատաղա (Սաթաղա)–Սատախէ–Սատղա–Սաթխա է կոչվում 2 հազար տարուց ավելի, որովհետեւ Պտղոմեոսի «Ասիայի երրորդ քարտեզի» համար ներկայացրած վերլուծական տվյալները պատկերում են պատմական Հայաստանը Ք.ա. մոտավորապես I դարի մանրամասնությամբ, քարտեզագրության եւ տառադարձության պահպանումով…

Իսկ այժմ տեսնենք, թե որքանով է Կ. Պտղոմեոսի քարտեզում նշված Sedala (Սեդալա) քաղաքը տեղայնացվում ժամանակակաից Սաթխա գյուղի (նաեւ ամրոցի) հետ։

Ասիայի 3-րդ քարտեզի (Asia Tabula Tertia) վրա նշված Sedala բնակավայրը գտնվում է 74°40 երկայնության եւ 43°36 լայնության տեղանքում, որը համարյա ճշգրտորեն համապատասխանում է ժամանակակից Սաթխայի աշխարհագրական կոորդինատներին 43°38 երկայնություն եւ 41°17 լայնություն։ Ասում եմ «համարյա ճշգրտորեն», որովհետեւ ըստ Մ. Մ. Խաչատրյանի, Պտղոմեոսը բնակավայրերի կոորդինատները հաշվարկել է տասը րոպեի ճշտությամբ, ուստի տեղայնացման ընթացքում այդ մեծության տարբերությունը հավանականության տեսության համաձայն, երբեմն կարող է ստացվել կրկնակի եւ եռակի մեծությամբ, այսինքն 10-30 րոպեի տարբերությամբ (տես ՊԲՀ, 1980, թիվ 2, Մ. Մ. Խաչատրյան, «Հայկական լեռնաշխարհն ըստ Պտղոմեոսի քարտեզագրական տվյալների»)։ Կ. Պտղոմեոսի հաշվարկած կոորդինատները տարբերվում են