Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


այդ հուշարձան-կոթողների պաշտամունքը կապեցին ջրի հետ, ինչպես նաեւ նշեցին դրանց առաջացման ժամանակը մ.թ.ա. վաղ երկաթի դարաշրջանը;

Մեզ առանձնապես հետաքրքրոդ Ջավախքի վիշապաքարերին անդրադարձել են Մ.Աբեդյանը, Գ. Ղափանցյանը, Լ. Մելիքսեթ-Բեկը եւ ուրիշ գիտնականներ։

Աբեղյանը, օրինակ, հետեւյալ կերպ է նկարագրում այդ հուշարձանները. «Ախալքալաքից հարավ կա մի արձան, որի վրա, ի միջի այլոց նկատվում են երկու թռչուն եւ երկու գլխանի մի օձ, բայց չկա ձուկ քանդակված։

Մի երկրորդ արձան գտնվում է Գանձա գյուղում, Թափարվան գետի վրա, որ Թափարվան լիճը միացնում է Թումանգյոլ լճի հետ…»։

Ըստ Գ. Դափանցյանի, Գանձայի հուշարձանի, կենտրոնական մասում կա սկավառակ եւ նրա տակ երկու թռչուն իրար դեմ կանգնած։

Մանրազնին ուսումնասիրելուց հետո նկատվում է, որ այս կոթողի վերեւի մասում իրար դեմ կանգնած երկու արագիլներից վերեւ քանդակված է ոչ թե սկավառակ, այլ ցուլի գլուխ, որի բերանից ջուր է հոսում։ Անմիջապես ցուլի գլխավերեւում կա մոտ 17-18 սմ տրամագծով անցք, որը վերեւի մասից ջարդված է եւ հեռվից թվում է, թե վիշապ ձկան բերանն է այն, սակայն ուշադիր դիտումը ցույց է տալիս, որ այդ բերանանման փոսը խիստ անմշակ է, այն առաջացել է անցքի ջարդվածքի հետեւանքով։ Քարի աջ կողքին, վերելում քանդակված է ձկան գլուխ աչքով-քթով,խռիկներով։ Ետեւի կողմից քարի ձախ մասում, երեւում են փորվածքի հետքեր մոտ 1-2 սմ խորությամբ։ Դրանից երելում է, որ քրիստոնեության շրջանում մոռացած լինելով «վիշապի» կուլտը (պաշտամունքը), ուզեցել են այն վերածել խաչի։ Սակայն անհայտ պատճառներով (գուցե քարի խիստ կարծրության հետեւանքով) հազարամյակներից եկած այդ անգնահատելի հեթանոսական հուշարձանը փրկվել է…

Եթե Գանձայի վիշապաքարը պատահաբար փրկվել է խաչ դառնալուց, ապա այդ բանը երեւի չի կարելի ասել Փոկա գյուղի մոտ Փարվանա լճի ափին գտնվող վիշապաքարի մասին, որը վերածվել է խաչի։ Այն կանգնեցված է բլրի լանջին, միջնադարյան ավերված բերդի պարսպի մոտ դրսի կողմից մոտ 4 մ դեպի արեւելք։ Խաչքարը վերցված է ծածկի տակ (հավանաբար այդ խարխուլ կառույցը վերջին տասնամյակներում է շինված, որը տեղացիները դարձրել են սրբատեղի)։ Քարի չափերը