Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԹՌԵՂՔԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
«Անդրադարձ»

թիվ 18,

4 հոկտեմբերի 1990թ.
Նկ․ 1. Կարմրավանք գյուղի յայլաղի վիշապի կոթողը։ (նկ․՝ Վ․ Բրոյանի)

Վրացական ԽՍՀ-ում առանձնանում են Ջավախքը եւ Թռեղքը (այժմ՝ Ծալկայի շրջան) իրենց բազմաքանակ ու հազարամյակներով թվագրվող, այսպես ասած մեգալիթյան հուշարձպններով կիկլոպյան ամրոցներ, մենհիրներ, վիշապաքարեր, կուրծքքարեր, կնոջ (Մեծ Մոր) արձաններ, ծակքարեր, խաչքարեր եւ այլն։

Թռեղքում նշանավոր գիտնական Լեւոն Մելիքսեթ-Բեկը հայտնաբերել եւ իր «Մեգալիթյան կուլտուրան Վրաստանում» գրքում նկարագրել է մի շարք մենհիրներ, վիշապաքարեր եւ կնոջ (Մեծ Մոր) արձանը եւ այլն։ Թռեղքի վիշապաքարերին անդրադարձել են նաեւ Մ. Աբեղյանը, Գ. Ղափանցյանը եւ այլոք։ Վերոհիշյալ գիտնականները Շիպյակ-Սանոմեր եւ Գումբաթ գյուղերի մոտ գտնված վիշապաքարերը նմանեցնում են Գեղամա լեռներում գտնված ձկնակերպ վիշապաքարերին։ Լ. Մելիքսեթ-Բեկի կողմից նկարագրված այս երկու վիշապաքարերից բացի, վիշապներ են նաեւ Ղզլքիլիսա (Կարմրավանք) գյուղի յայլայի հուշարձանները։ Լ. Մելիքսեթ-Բեկը նկարագրել է ղրանցից յայլայի միջնադարյան եկեղեցու մոտ կանգնեցված 1,6 մ բարձրությամբ կոթողը, որպես մենհիր։ Նա նաեւ այն կարծիքին է, որ վերջինիս վերեւի մասը գագաթը, ջարդված է։