Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Վիշապ» կոթողի չափերը այսպիսիք են։

Բարձրությունը գետնից (քարե ձուկը պոչի վրա է կանգնեցված) 2.55 մետր է։

Լայնությունը վերևում 0.83 մ է:

Լայնությունը ներքևում 0.74 մ է։

Հաստությունը 0.59 մ է։

Շրջանագիծը կենտրոնում 2.48 մ է։

Նկ․ 2. Սառնաղբյուրի «վիշապ» կոթողը հյուսիս-արևմտյան կողմից (նկ․՝ Խ․ Սանոյանի)

Քարե ձկան երկարությունը (բարձրությունը) ավելի շատ է, քան նշվածը։ Որովհետև, պոչի մասը, ամենայն հավանականությամբ, մեկ մետրից ավել թաղված է հողի մեջ։ Ձկան գլուխը, խռիկները, հավանաբար, կկազմեր 60-70 սմ, որը, ինչպես վերևում ասվեց, ջարդել են և փոս փորել, այնտեղ թևավոր խաչ տեղադրելու համար։

Այսպիսով, «վիշապի» սկզբնական երկարությունը 4 մետրից ավել է եղել։ Քարը շատ կարծր է։ Այն որձաքար է, որը բնականաբար շատ դժվար է մշակելը։ Սակայն, չնայած դրան, այն արտակարգ լավ է մշակված։ Այն աստիճան, որ Ք.ա. V-IV հազարամյակների համար խիստ անհավատալի է, որովհետև այդ ժամանակաշրջանում, երբ անգամ բրոնզի դարաշրջանը չէր սկսվել, կարծր որձաքարի նման բարձր մակարդակով հղկումը հնարավոր է միայն պողպատյա գործիքներով, որոնք ի հայտ են եկել Ք.ա. II հազարամյակի կեսերին: Եվ պատահական չէ, որ Ն.